Ես սպասում եմ...
Օդանավերի...
Գիշերային մղջավանջներ...

Լինում են պահեր, երբ կարծում եմ, որ սպասելս իմաստ չունի... բայց միևնույնն է, սպասում եմ՝ անիմաստ...
Դու երբևէ զգացե՞լ ես, գիտե՞ս, թե ինչ բան է սպասելը...
Սպասելը՝ անհույս...
Հուսադրում եմ... 
Հուսադրվում...
Ու կրկին սպասում...
Գիտե՞ս, ինձ քո վերադարձը պետք էլ չի...
Չեմ էլ ուզում...
Միևնույն է, որ ուզեմ` ի՞նչ կփոխվի...
Հո չե՞ս գալու...
Չէ՛, չես գալու... 
Չեմ էլ երազում...
Սպասում եմ անհույս ո՛չ վերադարձիդ...
Այլ...դարձիդ դեպի՝ սեր..
Դարձի՛ր հետ... վերցրո՛ւ սերդ, որ թողեցիր աստիճանահարթակի վրա, երբ ես գլուխս բռնած վազում էի օդանավակայան...
Դու այդպես էլ չիմացար չէ՞...
Չէ՛, դու չիմացար... Բայց ես տեսա...
Տեսա քեզ օդանավակայան մտնելիս...
Հուզմունքից գլուխդ կախ էր... իսկ ձեռքիդ...
Ձեռքիդ մի տոպրակ կար, որ այդպես էլ չթողեցին բարձրացնես օդանավ...
Վերցրին, շպրտեցին... դո՜ւրս ընկավ... ու օդանավը բարձրանալուց տրորե՜ց... ճզմե՜ց.. 
Տոպրակի մեջ սերս էր...
(Ատում եմ այդ մարդկանց...)

Բայց ես չնեղվեցի, չէ՞:
Հավատացի, որ դրանից մի փոքր մաս խցկել էիր գրպանդ...
Թաքուն...
Հավատացի...
Ես քեզ միշտ հավատացել եմ չէ՞...

Հետո... շատ հետո, երբ ես քեզ տեսա օդանավ բարձրանալիս, ես դադարեցրի վազելս, իսկ գլուխս գրկել էի ամուր, կարծես ուր որ է կընկնի...
Բայց դու չփորձեցիր էլ բռնել գլուխս..
Ա՜խր դու միշտ ինձնից ուժեղ էիր... 
Ա՜խր դու միշտ ինձ օգնում էիր...

Ու ես համոզվեցի, որ քեզ կյանքը կամաց-կամաց խլում է ինձնից...

Առաջին քայլն արված էր...

Դու այդպես էլ չիմացար, որ ես տեսա քո արցունքները...
Դու միշտ դրանք փորձել ես թաքցնել, որ մտածեմ` ուժեղ ես...
Ես տեսա...
Դու հուզվել էիր...
Հենց օդանավ բարձրանալուց առաջ...
Հետ նայեցիր, սակայն ինձ չտեսար ամբոխի մեջ...
Դու միշտ էլ ասում էիր չէ՞, որ ես քո փոքրի՜կ - փոքրի՜կ - փոքրիկն եմ ...
Երևի փոքրիկ էի իրոք... 
Օդանավը բարձրացավ վերև...
Ճզմեց ոտքերս, չկարողացա քայլել...
Ճզմեց հույսերս... հոգիս...
... Ժպիտս էլ..
Գիտե՞ս, ժպիտս ծամածռվեց, ու ցավալու աստիճան ծաղրանքի ենթարկեց ինձ՝ մարդկանց առաջ...
Քանզի ես այլևս երբեք ժպտալ չկարողացա...

Օդանավը ավելի վերև բարձրացավ, ու աչքերս կարողացան առաջին անգամ լճանալ առանց ձայնի...
Ձայն չունեի..
Չկար...
Օդանավը ճզմեց և ձայնս...

Օդնավը պատրաստվեց ուժեղ թռիչքի...
Ես հոգոց հանեցի...
Դու՝ չգիտեմ...
Երևի դու հոգոց հանեցիր ևս...

Գրպանումդ սեղմված սերս ... ցավում էր...
Ցավում էր կիսատ լինելուց...

Իսկ ես ցավում էի, որ գոյություն ունեն օդանավեր...
Որ կարողանան թռչել...
Որ կարողանան հեռու տանել 
Քեզ՝ ինձնից...
Որ կարողանան ճզմել ձեռքիդ տոպրակը...

Իսկ ես ցավում էի, որ գոյություն ունեն օդանավեր...
Որ կարողանան, ստիպեն քեզ հուզվել...
Որ անեն այնպես, իբր թե մեղավոր չեն...

Ես ցավում էի, որ գոյություն ունեն մարդիկ, որ օդանավերից վատն են...
Որ վերցրին ձեռքիդ տոպրակը ու ստիպեցին ավելի արագ բարձրանալ աստիճանահարթակով, այն ժամանակ, երբ հենց օդանավ բարձրանալուց առաջ...
Հետ նայեցիր, սակայն ինձ չտեսար ամբոխի մեջ...
Դու միշտ էլ ասում էիր չէ՞, որ ես քո փոքրի՜կ - փոքրի՜կ - փոքրիկն եմ ...
Երևի փոքրիկ էի իրոք... 
Գուցե եթե չլինեին այդ մարդիկ և չշտապեցնեին...դու գտնեիր ինձ հսկայական ամբոխի մեջ... գտնեիր ճիշտ այնպես, ինչպես գտար առաջին անգամ... երկու տարի առաջ այս օրը..

Հսկայական 2 հոգանոց ամբոխի միջից ընտրեցիր հենց ինձ... 
Մենք ճանապարհեցինք քո կողքի մեկ հոգանոց ամբոխին.. և ճանապարհ դրեցինք հեռո՜ւ իմ կողքի մի հոգանոցին...
Մենք՝ ամոթխած, սակայն արի խոստովանենք, որ երջանկությամբ՝ սեր տվեցինք իրար ու խոստացանք կիսել մինչև կյանքի վերջ...
Ես հուսադրում եմ ինձ ու կարծում, որ մենք պահեցինք մեր խոստումը... ու այդ «մինչև կյանքի վերջը» ավարտվեց մայիսյան մի ատելի օր...
Գուցե մեր մահն էլ հենց սա էր... Օդանավակայանի ինքնաթիռը...որ մեր «մինչև կյանքի վերջը»... սարքեց «սիրելիս, ես ապրում եմ, սակայն մահացած».....

Մեր հանդիպման չլրացած 2 տարին այսօր է... 
18.07.2013 ...
Ու ես չեմ սարսափում բարձրաձայնել, որ դեռ 2011 - ի 17.07-ին ես դեռ չգիտեի, թե ինչ է սերն ու ատելութունը միառժամանակ..

Շնորհավորում եմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել