Ով իրա սխալը չի ընդունում, էդ նույն սխալը նորից ա անելու: Ու էդպես անվերջ, մինչև մի օր չընդունի, որ սխալ էր: Հիմա էկել եմ՝ ասեմ, որ ես սխալվում էի, երբ ասում էի՝ Լուկաշենկոն անհեռատես հայտարարություններ ա անում, կարանտին չի մտցնում ու մի քիչ էլ կոնսպերոլոգիա ա խոդ տալիս:

Պարզվում ա՝ մարդը հանճարեղ ու ճիշտ քայլ ա անում, որովհետև ինքը շատ լավ հասկանում ա հասարակության լայն շերտերի մտածելակերպը, իսկ ես ապրում եմ սոցիալական պղպջակի մեջ, որտեղ ինձ շրջապատում են հիմնականում իմ նման մտածող մարդիկ:

Նախ՝ սկսենք կարանտինից: Եթե դու Չինաստանում միջին (50 մլն-անոց) նահանգի ղեկավար ես ու ասում ես՝ վաղվանից կարանտին ա, դու վստահ ես լինելու, որ բոլորը նստելու են տանը: Ով էլ չուզեցավ մնալ տանը, ոստիկանությունը կուղարկի տուն: Տեղում կստեղծվեն կամավորների խմբեր, որոնք ամեն ռայոնում, շենքում ու շքամուտքում բլոկպոստեր կդնեն ու կսկսեն մարդկանց անցաթուղթ ստուգել: Բոլորը սկսկեն դիմակ դնել, ամեն ինչ ախտահանել ու սոցիալական հեռավորություն պահպանել: Կարճ ասած՝ կարանտինը կաշխատի, վիրուսը կդադարի տարածվելուց:

Երբ դու ԱՊՀ փոքրիկ (3 մլն-անոց) երկրի ղեկավար ես, դու հայտարարում ես կարանտին, դու վստահ եղիր՝ մարդկանց մի մասն ա նստելու տանը: Մնացածն էդ կարանտինը դիտարկելու ա որպես արձակուրդ ու սկսի հանգիստ պլանավորել: Մյուս մասը լցվելու ա խանութներ՝ Զատիկի առևտուր անելու, ոչ ոք դիմակ չի դնելու, սոցիալական հեռավորություն չի պահպանելու, թաղումներին իրար գրկելուց չի հրաժարվելու: Առավել անհանգիստները սկսելու են բազմամարդ հարսանիքներ, հրավառություն կազմակերպել, իսկ Գավառում վատ միտք չի համարվելու խմբով հիվանդանոց գրոհելը:

Բայց դա դեռ ամենը չէ: Աշխատանքից ազատ ժամանակ մարդիկ պարապությունից սկսելու են կարդալ մասոնների ցիպերի ու 5G-ի մասին, քեզ մեղադրեն համաշխարհային ցիպային կառավարության ստրուկը լինելու մեջ, իսկ Լուկաշենկոյին աստվածացնեն, որովհետև, այ մալադեց, մենակ ինքը ծնկի չեկավ: Դրա համար նույնիսկ մարդը նամյոկ ա անում, որ տեսեք՝ ես ծնկի չիջա:

Ու դա էլ ամենը չէ, Թոնի: Լուկաշենկոն ոչ մեկին ոչ մի բան պարտք չէ: Ի՞նչ կոմունալի փոխհատուցում, ի՞նչ սոցիալական օգնություն, այ ցավդ տանեմ, ես ի՞նչ եմ փակել ու ո՞ւմ եմ նստացրել տանը, որ մի հատ էլ օգնեմ: Իսկ ում բիզնեսը տուժել ա, դե, կներեք, ընգեր, գնացեք, մասոններից ու ցիպային կառավարությունից ուզեք, դրել, երկիրս 4 կողմից բլոկադա են արել:

Ու եթե կարծում եք, որ սրանով ամեն ինչ ավարտվեց, չէ, Ջոնի, Լուկաշենկոն գիծ չի գծել, անունը դրել կարանտին, որը հանրությունը սկսել ա հատել՝ դրանով հասկանալով, որ պետության գծած գիծ հատելը «վ պրինցիպի» նորմալ ա: Իսկ մենք գիծ ենք գծել, ասել ենք՝ այ ստեղից եթե անցաք, այ, այ, այ, հա՜: Օրինապաշտ մասսան չի անցել, բայց մնացածը էդ գծի վրով գնում-գալիս են: Ի՞նչ եք կարծում, վաղը պետության կողմից սահմանած գծերը անցնելն ադաթ չի՞ դառնա:

Կարճ ասած՝ Լուկաշենկոն մալադեց․ մարդը հա՛մ ռեյտինգը հանեց վերև, հա՛մ բյուջեից փոխհատուցումներ չտվեց, որը նաև ստանում են մարդիկ, որոնք կարանտինից առաջ էլ տանը նստած էին ու ոչ մի բան չէին անում: Դե, չէին ուզում, չէին անում: Իսկ նրանք, ովքեր կարանտինից առաջ, ասենք, ռեստորանային բիզնեսում լավ վաստակում էին, էսօր տանն են նստած, պետությունը ձև չունի էդ մարդկանց համաչափ հատուցում տալու: Լավ ա, թե վատ՝ էդ ա:

Ու թվում ա, թե Լուկաշենկոն թքած ունի ու սեփական ժողովրդի կյանքի հաշվին ա տենց բաներ անում: Բայց չէ, կետային կարանտիններ են անում, էն էլ՝ ոնց: Միջազգային օգնություն ուզում են, էն էլ՝ ոնց: Եթե պետք ա լինում ամբողջական ուսանողական հանրակացարան էլ են փակում ու ո՛չ դուրս, ո՛չ ներս: Որովհետև ոստիկանական ուժերը լծված չեն ամբողջ երկրով կարանտին ապահովելու անհնարին գործին, այլ տեղն եկած տեղը կետային ու հզոր միջոցառումներ արվում են:

Ոնց ասում են՝ միջազգային փորձը լավ բան ա, բայց ամեն մեկը պետք ա իր համար հասկանա՝ որն ա ճիշտ: Թե չէ ընկել ենք ընկերոջս օրը, որ ԱՄՆ-ից ընտիր գրիլ էր պատվիրել, բերել ստեղ, պարզվել էր՝ 110 վոլտանոց ա, մեր մոտ չի կարա դա օգտագործի, ստեղ ցանցում 220 վոլտ ա: Մեկ-մեկ տենց ա, չէ՞, լինում, մենք մեզ դնում ենք ցելի երկրի ղեկավարից խելացի մարդու տեղ, բայց իրականությունը տենց չի: Իրականում եթե իրենից խելացի լինեի, ես կլինեի երկրի ղեկավար, իսկ ինքը՝ դախ այթիշնիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել