Դուք երբեք շիշ բռնողից պատգամավորի չեք վերածվի, քանզի Ձեր շեֆը Ձեր արյան մեջ բացի պոպուլիզմից ու միտինգ անելուց այլ բան չի ներարկել։ Արտուշ պապու պես պապիներ հազարների են հասնում, ովքեր Ձեզ ընտրել են։ Գնացեք իրենց տները, տեսեք ինչպես են ապրում, լույսի ու գազի գումար ունե՞ն վճարելու, թե՞ վաղվանից անջատելու են։ Իրականում Ձեզ ոչ մեկ հետաքրքիր չի` բացի Ձեզանից, դուք միայն փիառվելու համար եք գնում այդ մարդկանց տները, որպեսզի Ձեր էլեկտորատն էլ այդ տեսարանը տեսնի ու ծափ տա։ Հուսով եմ, որ շատ շուտով մարդիկ կընկալեն այս ամենը և այդպես ծափ տալով` հետ ուղարկեն Ձեզ այնտեղ, որտեղից որ եկել եք..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել