
1in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի բոլոր ներկայացուցիչներն անչափ անհանգստացած են թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի պատճառով: Այդ մասին հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
«Մենք իսկապես ափսոսում ենք, որ Մխիթարյանը վնասվածք ստացավ: Թե´ակումբի ֆուտբոլիստները, թե´ մարզչական շտաբն ու ղեկավարությունը անհանգստացած են: Սակայն արդեն հայտնի է, թե որքան ժամանակ է հարկավոր Հենրիխի ապաքինման համար: Ի ուրախություն մեզ, մինչև վնասվածք ստանալը Մխիթարյանը, կարելի է ասել, հասցրեց հարմարվել թիմի խաղին և ցուցադրել իր լավագույն խաղային որակները»,- նշել է Ցորկը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Լյուցերն»-ի դեմ ընկերական հանդիպման ժամանակ: Հենրիխի ապաքինման համար 4 շաբաթ է հարկավոր:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_199889.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել