Pastinfo.am-ը գրում է.

«ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանին Մոսկվայի «Բուտիրկա» քննչական մեկուսարանում տեսակցել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը: Այս մասին հաղորդում է  Life News-ն:

Վիեննայի Կոնվենցիայի հիման վրա  քննիչն այսօր կազմակերպել է մեղադրյալի հանդիպումը` Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ, - Life News-ին հայտնել են քաղաքային ոստիկանության լրատվական ծառայությունից` նշելով, որ ոստիկանության կարծիքով հանդիպումը կարող է դրական անդրադառնալ գործի քննության վրա:

Հ.Հարությունյանը ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ եւ մեղադրվում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ»-ը դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել էր մարդատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվել է 18 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 50 մարդ:

Life News-ի փոխանցմամբ, Հարությունյանը չի ընդունում իր մեղքը եւ հրաժարվում  ցուցմունքներ տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել