
Operativ.am-ը գրում է.
Տղամարդկանց մոտ հղիության դրական թեստն ամորձու քաղցկեղի առկայության նշան է: Թեստը դրական է դառնում խորիոնալ գոնանդոտրոպինի առկայության հետևանքով: Տղամարդկանց մոտ այն արտադրվում է ամորձու քաղցկեղի, իսկ կանանց մոտ՝ հղիության ժամանակ: Ամորձուց հորմոնն անցնում է արյան, այնուհետև մեզի մեջ: Եթե տղամարդը կանոնավոր կերպով կատարում է ամորձիների ինքնաստուգում (նորմայում ամորձիները պետք է լինեն համաչափ, սեղմելիս պինդ, հարթ), ապա կարող է քաղցկեղը հայտնաբերվել վաղ շրջանում: Քաղցկեղից խուսափելու համար կանոնավոր կերպով կատարեք ամորձիների ինքնաստուգում: Հիշեք, որ ժամանակին հայտնաբերվելու դեպքում ամորձու քաղցկեղը բուժելի է:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=27820/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել