«Առավոտ» օրաթերթը գրում է.

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

««Ռոսիա» հեռուստաընկերության «Վեստի» լրատվական ծրագրի թղթակից Օլգա Սկաբեևայի ռեպորտաժը Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթարի մասին իրավամբ առաջացրել է հայաստանցիների զայրույթը։ Այդ նյութը դասական օրինակ է, թե ինչպես չի կարելի է ռեպորտաժ պատրաստել, մասնավորապես, հաշվի առնելով, որ մենք՝ լրագրողներս, ոչ դատավոր ենք, ոչ էլ դատախազ, և նույնիսկ եթե լրագրող չես, ապա պիտի հաշվի առնես, որ ռասիզմը և այլատյացությունը արգելված են ՌԴ օրենքներով։ Իհարկե, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ չհասկանա՝ օֆիցիոզ հեռուստաալիքի լրագրողը «ինքնաբուխ ձևով» նման ռեպորտաժ չէր սարքի, և եթե նրան հրահանգեին «ապացուցել», որ հայերն աշխարհի լավագույն ազգն են, ապա այդ աղջիկը նույն խանդավառությամբ դա կաներ։ Ի դեպ, նույն լրագրողին Ռուսաստանի իշխանություններն օգտագործում են այդ երկրի ընդդիմությանը «քլնգելու» համար։

Եվ կրկին ստիպված եմ փաստել, որ դա զուտ ռուսաստանյան երևույթ չէ, ու այդ կարգի «լրագրությունը» ծաղկում է նաև Հայաստանում։ Տվյալ դեպքում այնքան էլ կարևոր չէ՝ նման ձևով աշխատող լրագրողներին Բաղրամյան 26-ից կամ ընդդիմադիր կուսակցությունների «պոլիտբյուրոներից» ուղղակի վարձատրո՞ւմ են, թե՞ այդ տեղերում պարզապես այնքան են լվանում հեղինակների ուղեղները, այնքան են «սրսկում» որոշ գաղափարներ, որ նրանք արդեն «ավտոպիլոտով» են սարքում իրենց «սկաբեևյան» ոճի նյութերը»։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել