
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Կառավարությունը որոշել է «քցել» կարկուտից տուժած արմավիրցիներին։ Երեկ «ՀԺ»–ի խմբագրություն զանգահարած արմավիրցիները հայտնել են, որ ծրագրով իրենց հատկացրել են իբր թե դիզվառելիք, սակայն իրականում այն «պեչտոպլիվո» է։
Այս վառելիքը պիտանի է վառարանի կպչանի համար միայն։ Տուժած արմավիրցիներին, իր «հեքիաթային» աջակցության շրջանակներում, կառավարությունը տվել է ընդամենը 6 լիտր կպչան՝ 2500 դրամ ընդհանուր արժեքով։ Այն գյուղացու հոգսը չի թեթևացնի. տրակտորները չեն աշխատում։ Երեկ մեր թղթակիցը փորձել է պարզել, թե ով է վառելիքը «սաղացրել» գյուղացիների վրա։ Գյուղնախարարությունից պատասխանել են, որ այդ հարցն իրենց չպետք է ուղղել։ Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանն էլ չի տիրապետում իրավիճակին, քանի որ, ինչպես ասել է մեր թղթակցին, նոր է վերադարձել արձակուրդից»,–գրում է թերթը։