
«Ժամանակ» օրաթերթը գրում է.
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում անբավարար գնահատականի պատճառով ուսանողուհու ընկերոջ կողմից՝ քննությունն ընդունած դասախոսի դանակահարության դեպքից հետո տնօրեն Հակոբ Ազիզյանն ազատման դիմում է ներկայացրել եւ հուլիսի 10-ի հրամանով ազատվել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նրա փոխարեն ԵԹԿԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն է նշանակվել ինստիտուտի դասախոս Սոֆա Սողոմոնյանը` նույն կուրսի ղեկավարը, որտեղ անցկացված քննության արդյունքում տեղի էր ունեցել դեպքը:
Ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Հակոբ Ազիզյանից հետաքրքրվեցինք ազատման պատճառների մասին: «Պատճառը այս միջադեպը եղավ, հետո՝ իմ տարիքը»,- նշեց նա: Իսկ ավելի կոնկրետ` միջադե՞պը, թե՞ տարիքը` հստակեցնող հարցին Ազիզյանը պատասխանեց. «Վերջին պատճառը միջադեպն էր, էլի։ Թեեւ ոչ մի կապ չուներ, բայց համենայնդեպս մեր հիմնարկում էր»: Նա, որպես պատճառ, նշեց նաեւ իր առողջական վիճակը. «Ես հիվանդացա, իմ առողջական վիճակն էլ լավ չէ: Իմ դիմումով ազատվել եմ...»»,- մեջբերում է «Ժամանակը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: