Մինչև 1800-ական թվականները ռուսաստանյան իշխանական վերնախավը հույս էր տալիս, որ ազատագրելու են Հայաստանը, իսկ հետո, երբ իրենց ինքնապաշտպանության ժամանակ պարսիկներից «ազատագրեցին» Արևելյան Հայաստանը, հաստատեցին կարգեր, որոնք գրեթե չէին տարբերվում պարսիկների կողմից նախկինում հաստատված ստրկատիրական, գաղութային կարգերից: 
1870 - 1920-ական թվականների ընթացքում, չնայած ԲԱԶՄԱԹԻՎ խոստումներին ու հուսադրումներին, ոչ մի լուրջ գործնական քայլ չկատարեցին` կանխելու համար Արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից հայերի դեմ իրականացվող Ցեղասպանությունը: 
1988 - 1991-ական թվականներին սովետական` ռուսական զորքերը ոչ միայն չեն միջամտել, այլև մասնակցել են Ադրբեջանում իրականացվող հայ ազգաբնակչության ջարդերին, բռնի տեղահանումներին:

Ու մեզ էս ամենի վերաբերյալ տրվում են էս պատասխանները.

Արևելյան Հայաստանի գաղութացումը ռուսների հետ կապ չունի, դա ցարական կարգերի արատն էր:
Ցեղասպանության փաստը հայտնի ա դարձել, երբ բանը բանից անցել ա, իսկ հետագայում ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, և ռուսները զբաղված էին ինքնապաշտպանությամբ:
Ադրբեջանում տեղի ունեցածը գորբաչովյան ծրագրերն էին, ուստի էդ ամենի պատասխանատուն Գորբաչովն ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել