1in.am-ը գրում է.

Չինաստանի Շանդուն գավառի բնակիչը, ով մասնակցել է շենքի շինարարական աշխատանքներին, 7 մետր բարձրությունից ընկել է երկաթաձողի վրա և ողջ մնացել: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Լյու Ֆենգեն, գործընկերոջ հետ զրուցելիս, ընկել է 46 սմ-անոց երկաթաձողի վրա, իսկ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ձողը մխրճվել է նրա գլխի մեջ:

Անկման ականատեսը շտապօգնություն է կանչել, որը 46-ամյա տղամարդուն մոտակա հիվանդանոց է հասցրել: Ռենտգենյան նկարահանման արդյունքները սարսափեցրել են բժիշկներին, երբ վերջիններս տեսել են, որ ձողը գրեթե մինչև վերջ մխրճվել է հաճախորդի գանգատուփի մեջ:

Վիրաբույժներն անմիջապես անցել են վիրահատության՝ հաճախորդի հարազատներին զգուշացնելով, որ լավատեսորեն չեն տրամադրված:

Մի քանի ժամ անց, սակայն, բժիշկը հիվանդի հարազատներին հայտնել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել