ԱՄՆ-ում ուսուցչուհուն հեռացրել են աշակերտների հետ սեքսի համար

Vemard.am-ը գրում է.

ԱՄՆ Արքանզաս նահանգի դպրոցներից մեկում միանգամից  երկու մանկապիղծ են բացահայտվել, որոնցից մեկը` մաթեմատիկայի ուսուցչուհի Էշլի Վոլֆն է: Վերջինս երկու տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ մյուսը պայմանական ժամկետ է ստացել:

Ոստիկանության տվյալներով` 2012թ.  29-ամյա Վոլֆը սեռական կապ է ունեցել  15-ամյա աշակերտի հետ: Այն բանից հետո, երբ կինը ձերբակալվել է, ոստիկանություն են դիմել նույն տարիքի մեկ այլ աշակերտի ծնողները` նշելով, որ նա եւս ենթարկվել  է ուսուցչուհու կողմից սեռական ոտնձգության:

Տուժածներից մեկը չի ժխտել, որ սեքսի նախաձեռնությունը եղել է ուսուցչուհու կողմից, գրում է  «The Daily Mail»-ը:

Քննիչ Ջեշուա Լոնգի խոսքով` տուժածներից մեկը պատմել է Վոլֆի հետ մի քանի անգամ է սեռական հարաբերություններ ունեցել: Դատաքննության ժամանակ ուսուցչուհին ընդունել է մեղքը:

Մյուս մանկապիղծը Վոլֆի գործընկեր 24-ամյա Սետ Փարսոնսն է, ով մեղադրվել է 16-ամյա աշակերտուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեջ: Նա պայմանական պատիժ է կրելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել