
Cosmo.am-ը գրում է.
Մշտապես թարմ տեսք և առողջ մաշկ ունենալու համար, ճիշտ ապրելակերպ վարելուց ու ճիշտ սննդակարգի հետևելուց բացի, հաճախակի դիմակներ օգտագործիր. թող դա լինի քո և միմիայն քո արարողակարգը:
Մասնագետները խորհուրդ են տալիս պատրաստի դիմակները գործածել հետևյալ հաճախականությամբ` յուղոտ մաշկի դեպքում շաբաթական երկու անգամ, համակցված, նորմալ և չոր մաշկի դեպքում՝ մեկ, իսկ զգայուն մաշկի դեպքում՝ երկու շաբաթը մեկ անգամ: Իսկ տանը պատրաստված դիմակները կարելի է օգտագործել շատ ավելի հաճախակի, քանի որ դրանք միաժամանակ սնուցում են մաշկը:
«Տնայնագործական տեղեկատու»
Ծիրանը հանգստացնում է մաշկը։
Սմբուկն ու դդմիկը խոնավացնում են չոր և բորբոքված մաշկը։
Բանանը խոնավացնում է, հարթեցնում և փափկեցնում։
Հապալասը նեղացնում է ծակոտիները։
Դեղձը հարթեցնում է և փափկեցնում։
Խաղողը խոնավացնում է և փափկեցնում։
Ելակն ու ազնվամորին խոնավացնում են։
Կիտրոնն ակնհայտորեն նեղացնում է ծակոտիները, բայց կիտրոնի հյութի մեջ միշտ պետք է ավելացնել որևէ այլ պտղի հյութ՝ ազդեցությունը թուլացնելու համար։
Խնձորը հրաշալի խոնավացնում է մաշկը:
Cosmo խորհուրդ
Եթե որոշել ես վարսակի փաթիլներից կամ խոշոր ընդեղենից տնային դիմակ օգտագործել, վերցրու թանզիֆի (марля) քառակուսի կտոր, հաստ շերտով քսիր խառնուրդը և դիմակի կողմով փռիր դեմքիդ:
Cosmo խորհուրդ
Դիմակները պետք է մաքրել թույլ թեյի լուծույթի, մասուրի թուրմի կամ կաթի մեջ խոնավացրած բամբակե սկավառակներով: