Երբեք չմտածես, թե քրոջս ու ընկերներիս մասին ամոթալի քարոզչական նյութեր թխելն ու եթեր հեռարձակելն ինձ մոտ, մեզ մոտ նստվածք է թողել: Անգամ եթե դա արվել է ինձ այդքան հոգեհարազատ հեռուստաալիքով երևի հատուկ ցավ պատճառելու մղումով ու մարդկանց ձեռքերով, որոնք ամեն ինչ կտային, որ նման հանձնարարություն ստացած չլինեին: Դու շատ բան չգիտես:

Եթե հարկ լինի, ես քո խոսքի ազատության ու քո շահերի պաշտպանության համար ինձանից կախվածն էլի կանեմ: Հասկացար: Որովհետև անցյալը, իրար ճանաչելը, երեսին ասվածը, կիսած հացն ու ընտանիքներով ճամփորդությունը ուրացող տեսակից չեմ:

Ընկեր ու հարազատ, արժեքներ ու անցյալն ուրացողին անգամ Նիկոլն է շատ, որ պատրաստ է օգտագործել ու առաջին իսկ առիթի դեպքում անմեղ մատաղացու դարձնել բոլորին, անգամ իր ամենատաղանդավոր սազանդարներին ու սեփական անցյալը վաճառածներին:

Մեր դռները էլի բաց են քո առաջ: Անկեղծությամբ` բաց են: Սրճարանները բացվեն` միասին կսրճենք: Եղածից էլ չենք խոսի: Այն ինքնին խոսուն է:

Image may contain: Petros Ghazaryan and Farmanyan Samvel, people standing, sky and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել