Mediamax.am-ը գրում է․

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը եւ մի շարք այլ կազմակերպություններ հայտարարություն են ընդունել, որում մի շարք պահանջներ են ներկայացնել իշխանություններին

Ապրիլի 20-ով թվագրված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Գերազանցապես դատական, կառավարման եւ սոցիալական անարդարությունների դեմ ոտքի ելած եւ հեղափոխություն իրականացրած հանրության ակնկալիքները դատական համակարգի արմատական բարեփոխման մասով հեղափոխությունից երկու տարի անց չեն արդարացվելու, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը ընդունված օրենսդրական փոփոխություններով հրաժարվում է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգի իրականացման պարտավորության կատարումից եւ իրականացնելու է միայն ձեւական կամ ընտրովի ստուգում»: 

Հայտարարության հեղինակները նաև ասել են, որ «տեղի է ունեցել ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից՝ արդարության եւ արդարադատության հաստատման օրախնդրից»:

Նրանք նշել են, որ «ԱԺ ընդունած օրենքները սահմանափակել են վեթինգի գործիքակազմը՝ թողնելով երկու հիմնական ուղղություն՝ գործող դատավորների գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերի ստուգում, ինչպես նաեւ դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգում, ինչպես նաեւ չնախատեսելով հետադարձությամբ համընդհանուր վեթինգի կիրառում բոլոր դատավորների նկատմամբ»։ 

Հայտարարության հեղինակները երեք պահանջ են ներկայացրել քաղաքական իշխանությանը.

«1. Ըմբռնել, որ ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան եւ սոցիալական պետության վերականգնման գործողություններում հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է ամբողջական եւ խորքային վեթինգի իրականացումը դատաիրավական համակարգի բոլոր մարմիններում՝ անկախ համակարգային հետադիմական դիմադրությունից:

2. Վերանայել արդարադատության բարեփոխման իր թերի, ծայրահեղ անհամաչափ եւ անարդյունավետ մոտեցումները, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ անհապաղ նորոգել դատաիրավական համակարգում նոր Հայաստանի կարիքներին եւ պահանջին համահունչ վեթինգի օրենսդրությունը, այնուհետ անցնել վեթինգի իրականացմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել