
Ուիլյամ Էնդրյուզը կարծում է` ծերությունը հիվանդություն է, որը կարելի է բուժել:
Նրա Sierra Sciences ընկերությունը հույս ունի գտնել ծերությունը բուժելու դեղորայքը, հաղորդում է Post-gazette.com -ը: Կյանքի տեւողությունը ու առողջությունը ուղղակիորեն կախված են տելոմերի երկարությունից: Դա քրոմոսոմների վերջույթային կառուցվածքն է: Ժամանակի ընթացքում, կախված բջջային բաժանման քանակներից, նրանք սկսում են կարճանալ: Եթե տելոմերները ամբողջությամբ մաշվում են, տեղի է ունենում բջջային մահ: Բացի այդ, իմունային պատասխան է հարուցվում, քաղցկեղի սպառնալիքով: Տելոմերները կարճացնելու գործընթացը կարող են արագացնել սթրեսը, դեպրեսիան, գիրությունը, ծխելը, վատ սնունդը:
Շուկայում կան AT-65 եւ Product B միջոցները, որոնք խոստանում են ակտիվացնել տելոմերազը: Էնդրյուն կարծում է, որ այդ դեղորայքը բժշկության ապագան է: Սակայն կա մեկ «բայց»` քաղցկեղի բջիջները նույնպես ակտիվացնում են գենը, որը պատասխանատու է տելոմերազի արտադրության համար, այդպիսով, սնուցելով իրեն: Իսկ հիմա որոշ գիտնականներ զբաղված են քաղցկեղի դեմ դեղեր ստեղծելով, որոնք, ընդհակառակը, նվազեցնում են տելոմերազի արտադրությունը: Սակայն, Ուիլյամ Էնդրյուզը հանգստացնում է. տելոմերազի ակտիվացումը նորմալ բջիջներում «կմիացնի» քաղցկեղի դեմ իմունային պաշտպանությունը:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ բլոգում:
Մեջբերումներ անելիս ինտերնետ հասցեով ակտիվ հղումը պարտադիր է