1in.am-ը գրում է.

Գետեբորգի շրջանային դատարանն այսօր վճիռ է կայացրել մի գործով, որի ընթացքին ուշադիր հետևում էր ամբողջ աշխարհը: 8 կատուների սպանությունը խոստովանած 16-ամյա դեռահասը հարկադիր բուժման, ինչպես նաև կատուներից մեկի տիրոջը 660 եվրո տուգանք վճարելու է դատապարտվել: 
Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ տղան տառապում է հոգեկան լուրջ խաթարումներով. իր զոհերին նա տանջել և խեղդամահ է արել: Դա տեղի է ունեցել վերջին երկու տարիներին: 
Մեղադրյալը դատարանի դահլիճում ներկա չի եղել, այլ ցուցմունք է տվել հիվանդանոցից՝ տեսակապի միջոցով: Բժիշկները գտել են, որ նրա հոգեպես շատ թույլ է, որպեսզի նստի մեղադրյալի աթոռին: 
Վճռի համաձայն՝ դեռահասը կատարած հանցագործությունների համար պետք է ազատազրկման դատապարտվեր երկու տարի ժամկետով: Այդ ժամկետը նրա տարիքի պատճառով կրճատվել է մինչև 5 ամիս: Սակայն հոգեբուժարանում տղան անժամկետ կմնա մինչև այն պահը, երբ բժիշկներն ու իրավաբանները կորոշեն, որ նա առողջ է և իրեն ու շրջապատին վնաս չի հասցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել