Aysor.am-ը գրում է.
Հաճախ ոտքերը ճաքճքում են և կոպտանում, ինչը մեծ մտահոգություն է պատճառում հատկապես ամռան ամիսներին: Սակայն ամեն խնդիր էլ ունի իր լուծումը, մնում է ունենալ առողջ ու խնամավծ լինելու ցանկություն:
Ոտքերի մեծ ճաքերը բուժելու համար կաղնու 500 գ. Մանրացրած արմատների վրա լցրեք 3-4 լ ջուր, կես ժամ եփեք և եփուկը օգտագործեք թրջոցների, լոգանքի ձևով: Ոտքերի քրտնաարտադրությունը կանխելու համար օգտակար է կաղնու եփուկով (1:10 հարաբերությամբ) լոգանքը: Այն պետք է լինի 37-48 C, կուրսը` 10-15 լոգանք:
Օգտագործեք ոտքերի համար հատուկ քսուքներ, որոնք փափկեցնում են մաշկը, կարգավորում արյան շրջանառությունը, քրտնաարտադրությունը: Երակների լայնացումների բորբոքումների դեպքում մերսելն արգելվում է: Խորհուրդ չի տրվում հագնել արհեստական թելերից նեղ գուլպաներ, դրանք քրտնեցնում և խանգարում են արյան նորմալ շրջանառությունը: Եթե ձեր ոտքերը հոգնած են և ուռած, վերցրեք 5 ճ.գ. չոր դաղձի տերև,վրան լցրեք 5 լ եռացող ջուր, բերանը փակեք և թողեք 1 ժամ: Քիչ սառելուց հետո ոտքերը դրեք մեջը, պահեք 10-15 րոպե: