
Tert.am-ը գրում է.
Եթե աշխատանքի եք հետամուտ, ապա մի քրտնեք, երբ հարցազրույցի ժամանակ գործատուն հարցնում է, թե որքան աշխատավարձ եք ակնկալում, գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով նոր աշխատատեղում աշխատավարձը բարձրացնելու 5 եղանակ:
BI-ն դրանք անվանում է «Աշխատավարձի համար բանակցելու գաղտնիքներ»: Դրանք են՝
• Հետաձգեք աշխատավարձի մասին կոնկրետ խոսակացությունից մինչև համոզվեք, որ պետք եք նրանց տվյալ աշխատանքի համար: Հարցազրույցին ընդգծեք, որ ուզում եք ավելին իմանալ պաշտոնի մասին: Աշխատանքի դիմումներում աշխատավարձին վերաբերող հատվածներում նշեք «քննարկելի»:
• Որպես աշխատանք փնտրող՝ դուք երբեք չպետք է լինեք նա, ով առաջինը աշխատավարձին անդրադառնա:
• Իսկ երբ մոտենում է աշխատավարձի հարցի պահը, այնպես արեք, որ գնդակը նորից նրանց դաշտում հայտնվի:
• Բանակցելու ընթացքում արդյունավետ դադարներ տվեք, քանի որ մարդիկ հակված են խոսել՝ լռությունը լցնելու համար և այդ ընթացքում կարող են կարևոր տեղեկություն հայտնել:
• Ավելի շատ օգուտներ կարելի է քաղել բուն աշխատանքից, քան աշխատավարձից: Հիշեք, որ կարելի է քննարկել նաև ավելի լավ կոչումը, ավելի շատ արձակուրդը, ավելի ճկուն աշխատաժամանակը, բոնուսները, ուսման փոխհատուցումը և վճարովի գործուղումները կոնֆերանսներ:
Աղբյուրը հիշեցնում է, որ կանայք տղամարդկանցից քիչ են վաստակում և դրա պատճառն այն է, որ նրանք չեն բանակցում աշխատանքի սկզբում: