Սուրճն աշխարհում ամենահայտնի ըմպելիքներից է: Այս հրաշալի խմիչքը դարձել է մեր ամեն առավոտվա անբաժանելի մասնիկը և մեզ առույգ է պահում, երբ դրա կարիքն ունենք: Սակայն սուրճի մասին տարբեր կարծիքներ կան` հիմնված տարբեր հետազոտությունների վրա: Ոմանք նշում են, որ սուրճը վնասակար չէ , ոմանք` որ սրա օգտագործումն առավելություններ ունի, իսկ որոշներն էլ նշում են, թե սա խնդիրներ է առաջացնում: Շատ ժամանակ սուրճի մասին բերված հակափաստարկները ուղղակի իրականությանը չեն համապատասխանում և հիմնավորված չեն ուսումնասիրությունների վրա: Սա հանգեցրել է նրան, որ սուրճի մասին բազմաթիվ միֆեր են տարածվել: Ահա դրանցից 7-ը`

Միֆ համար 1-Սուրճը կարող է դառնալ սթրեսի պատճառ


Սուրճ ըմպելը ուղղակիորեն չի հանգեցնում սթրեսի և չի հանգեցնում անհանգիստ և նյարդային զգացողության: Սուրճը համարվում է տոնուսը բարձրացնող բնական միջոց, որը ձեր մտքի վրա հանգստացնող ազդեցություն կարող է ունենալ: Սուրճն ուղղակիորեն չի ազատում սթրեսից, սակայն այն կանգնեցնում է օրգանիզմում ադենոսինի արտադրությունը:  

Միֆ համար 2- Կոֆեինը հանգեցնում է անքնության
Սա կոֆեինի մասին տարածված միֆ է, որն իրականությանը չի համապատասխանում: Երբ դուք սուրճ եք ըմպում, օրգանիզմն անմիջապես կլանում է կոֆեինը, սակայն նույն արագությամբ էլ արտազատվում է օրգանիզմից: Երբ կոֆեին ենք ընդունում, այն լյարդի միջոցով վերամշակվում է, և դրա գրեթե կեսը 4-5 ժամվա ընթացքում կարող է դուրս մղվել օրգանիզմից և արդեն հաջորդ 5 ժամվա ընթացքում դրա 75%-ն արդեն օրգանիզմից հեռացվում է: Այնպես որ, դուք անքնության հետ կապված խնդիրներ չեք ունենա, եթե օրական 2-3 գավաթ սուրճ ըմպեք:

Միֆ համար 3- Սուրճը հանգեցնում է քաղցկեղի
Մյուս տարածված միֆն այն է, որ սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ: Մի քանի հետազոտողներ տարիների ընթացքում կատարել են փորձարկումներ, որոնք ցույց են տվել, որ սուրճի կանոնավոր օգտագործումը ոչ մի կապ չունի քաղցկեղի առաջացման հետ:

Որոշ գիտնականներ էլ գտել են, որ մարդիկ, ովքեր հաճախակի սուրճ են ըմպում, նույնիսկ ավելի քիչ են հակված քաղցկեղով հիվանդանալու: Այն նաև դանդաղեցնում է ծերացման գործընթացը, և դուք ձեր տարիքից ավելի երիտասարդ եք երևում:

Միֆ համար 4-Սուրճը ոչ մի առողջարար հատկություն չունի
Շատերը հավատացած են, որ սուրճը ոչ մի օգտակար ազդեցություն չունի առողջության համար: Սա իրականությանը չի համապատասխանում, քանի որ գիտնականների կողմից հայտնաբերվել են սուրճի մի քանի հրաշալի առողջարար հատկություններ: Սուրճը պարունակում է օգտակար հակաօքսիդանտներ, որոնք առողջարար են սրտի համար և կանխարգելում ու պայքարում են քաղցկեղի դեմ:

Նաև հայտնաբերվել է, որ սուրճի կանոնավոր օգտագործումը լավացնում է կենտրոնանալու ունակությունը, որն իր հերթին բարձրացնում է արդյունավետությունը թե՛ աշխատանքում, թե՛ անձնական կյանքում: Այն նաև կարող է օգնել մարդկանց, ովքեր տառապում են անքնությունից, քանի որ սուրճը կարող է օգնել Ձեզ ավելի լավ քնել:

Միֆ համար 5-Կոֆեինը կախում է առաջացնում



Մարդիկ, ովքեր կանոնավոր սուրճ են ըմպում, նշում են, թե կախվածություն են ձեռք բերել կոֆեինից, քանի որ առանց դրա չեն կարող արդեն: Իրականում կախվածությունն իրենից ներկայացնում է մի երևույթ, երբ մարդը կախված է հաբերից, և այն արտահայտվում է տարբեր սիմպտոմներով: Նա ստիպված է ընդունել այն էլի ու էլի, և որոշակի դոզայի հանդեպ օրգանիզմն արդեն սովորում է: Կոֆեինի ընդունումը կախվածություն չի կարող համարվել, և հետազոտողներն էլ ապացուցել են, որ այն ոչ մի տեսակ կախվածություն չի կարող առաջացնել: Ալկոհոլի և տարբեր հաբերի նկատմամբ կախվածությունը կարող է ծանր սոցիալական և ֆիզիկական հետևանքներ ունենալ, այնինչ կոֆեինի պարագայում դա այդպես չէ, որի մասին արդեն իսկ գիտենք. այն կախվածություն չի առաջացնում:


Միֆ համար 6-Սուրճը դառնում է վիժման, անպտղության և նորածինների ցածր քաշի պատճառ


Եվս մեկ սխալ պատկերացում սուրճի մասին, որը հեռու է իրականությունից: Մի գիտնական պարզել է, որ ոչ մի ուղիղ կապ չկա սուրճի օգտագործման և երեխա կորցնելու միջև: Նույն ձևով կանայք, ովքեր կանոնավոր սուրճ են ըմպում, պարտադիր չէ, որ ցածր քաշով երեխաներ ունենան, ինչպես որ շատերը պատկերացնում են: Նաև կանայք, ովքեր հաճախակի սուրճ են խմում, ոչ մի խնդիր չեն ունենա անպտղության հետ:

Միֆ համար 7- Սուրճը կարող է հանգեցնել օստեոպորոզի


Այս պատկերացումը նույնպես հեռու է իրականությունից: Օստեոպորոզի պատճառ կարող են լինել սննդակարգում կալցիումի և վիտամին D-ի պակասը, և սուրճ ըմպելը նույնպես իր դերն ունի: Օստեոպորոզի պատճառ կարող են նաև հանդիսանալ ֆիզիկական ցածր ակտիվությունը, ծխելը, ցածր քաշը, դաշտանադադարը, բարձր սպիտակուցներով դիետաները և էստրոգեն հորմոնների նվազեցումը: Տարիների ընթացքոում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի օրական չափավոր օգտագործումը չի կարող բարձրացնել օստեոպորոզով հիվանդանալու ռիսկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել