
Գյուղատնտեսությունը մարդկության քաղաքակրթության հիմքն է: Այն պահից, երբ մարդը կարողացավ աճեցնել իր սեփական մթերքը, նա դադարեց իր քոչվորական որսորդության ու հավաքչության սովորություններն ու նստակյաց կյանքի անցավ:
Երբ մենք այլևս ստիպված չէինք որսալու համար հետևել նախիրներին և թրթուրներ փորել ցեխից, որպեսզի կարողանանք գոյատևել, կարողացանք զարգացնել մշակույթը, լեզուն և երաժշտությունը: Ներկայացնում ենք տասը ամենատարօրինակ և զարմանալի փաստերը մեզ համար այսքան հարազատ դարձած այս սննդամթերքի մասին:
10. Ջոնի Էփլսիդ – խնձորենիներ տնկողը
Ջոնի Էփլսիդը իրական կերպար էր, սակայն նրա անվանն այնքան խորհրդավորություն էր շրջապատում, որ ինչպես Դանիել Բունը և Դեյվի Կրոկետը, նա էլ դարձավ լեգենդ:
Նա թափառում էր Օհայո նահանգի Պենսիլվանիայի սահմանամերձ տարածքներում և Ինդիանայում 1700-ականների վերջին և 1800-ականների վերջին` տնկելով 100,000 քառակուսի միլ խնձորենիների այգիներ, որոնցից շատերը դեռևս կան այսօր:
Ոտաբոբիկ և կտավի գործվածքով հագուստով` նա բոլորին զվարճացնում էր իր ներկայությամբ: Նա արագ ընկերանում էր ինչպես բնիկ ամերիկացիների, այնպես էլ երեխաների և կենդանիների հետ:
Անկեղծ ասած` այս մարդն այնքան էլ սուրբ չէր, և խնձորենիներ տնկելն իրականում մեծ բիզնես էր նրա համար: Նա կարծես գերբնական ուժ ուներ և գիտեր, թե որտեղ պետք է բնակության տեղափոխվեն մարդիկ և այնտեղ էր գնում բոլորից առաջ: Երբ մարդիկ տեղափոխվում էին այդ տարածքներ, նա վաճառում էր իր տնկած ծառերը մի քանի սենթով և անցնում առաջ: Իր այս տաղանդի շնորհիվ նա մահացավ որպես հարուստ մարդ:
Եթե կարծում եք, որ Ջոնիի խնձորենիների պտուղները կարկանդակների և զովացուցիչ ըմպելիքների հումք էին դառնում, ապա ձեզ երևի կհետաքրքրի իմանալ, որ դեռևս այն ժամանակներում խնձորը որպես միրգ այնքան էլ բարձր չէր գնահատվում:
Ջոնիի այգիները տնկվեցին, որպեսզի պատրաստվեն թունդ խնձորի օղի և նաև օգտագործվեցին որպես փայտանյութ:
9.Բացասական կալորիականություն ունեցոց նեխուրը
Չկա ոչինչ ավելի ծիծաղելի, աբսուրդ ու սխալ, քան դիետայի խորհուրդը: Ամենակասկածելի պնդումներից է այն, որ գոյություն ունեն բացասական կալորիականությամբ սննդամթերքներ` կալորիականությամբ այնքան ցածր, որ միայն դրանք ծամելն ու մարսելն ավելի շատ էներգիա է խլում, քան հենց սնուդն է տալիս մարդուն: Ամենատարածված օրինակը նեխուրն Է, որը պարունակում է մոտ վեց կիլոկալորիա յուրաքանչյուր ցողունում: Բազմաթիվ այլ վստահելի աղբյուրներ էլ նշում են, որ նեխուրն իրականում օգնում է նվազեցնել քաշը:
Այնուամենայնիվ, մարսողության գործընթացն իրոք զարմանալիորեն արդյունավետ է, որի ընթացքոում մի քանի կիլոկալորիաներից կարելի է ձերբազատվել:
Որպես գոյատևելու մեխանիզմ այն իսկապես կարևոր էր մինչև մեր ժամանակների մարդկանց տրամադրվող ժամանակակից ծառայությունների ի հայտ գալը, երբ մարդիկ իսկապես մեծ քանակությամբ էներգիա էին ծախսում սնունդ հայթայթելու համար: Եթե ծամած սնունդը մարսելը նույնպես էներգիա խլող երևույթ է, շատ հավանական է, որ մարդիկ սովամահ կլինեին: Նեխուրը ֆիզիկական վարժություններին չի կարող փոխարինել, բայց փոխարենը այն կարող եք ուտել սրտի ուզածի չափ, քանի որ մոտ 300 ցողուն պետք է ուտել, որպեսզի մարդու միջին օրական սննդամթերքի կիլոկալորիան լրանա:
8. Բանանի ոչնչացումը
Հնարավոր է մեր նախնիները գործ են ունեցել Մեծ ճգնաժամի հետ և բնականաբար չեն ունեցել iPad-ներ, որպեսզի իրենց ժամանակը սպառեն դրանցով, սակայն նրանք ունեցել են մի բան, որը մենք չունենք` բարձր որակի բանաններ: Մինչ 1950-ական թվականները աշխարհում ամենատարածված բանանի տեսակը Գրոս Միշել տեսակն էր: Ցավոք, Գրոս Միշել տեսակի բանանն այժմ գրեթե չի հանդիպում Պանամա վարակ անվանումով սնկերի պատճառով:
Այսօր մենք վայելում ենք նույն տեսակի Քավենդիշ անվանվամբ բանանը: Քավենդիշն ավելի փոքր է, ավելի նուրբ և ավելի քիչ համեղ, քան Գրոս Միշելը, սակայն այն ունի Պանամա վարակին դիմակայելու հատկություն: Սակայն ինչպես և Գրոս Միշելը, Քավենդիշը նույնպես վտանգված է: Պանամա վարակի նոր բռնկում կա, և բազմաթիվ գիտնականներ հավատացած են, որ ընդամենը ժամանակի խնդիր է, որպեսզի Քավենդիշը, որը դիմակայում է Պանամա վարակին, նույնպես հայտնվի ոչնչացման եզրին, ինչպես որ Գրոս Միշել տեսակը. այժմ էլ այն կա, սակայն ոչ այնքան, որպեսզի բավարարի գլոբալ պահանջարկը:
7. Թունավոր կարտոֆիլներ
Սովորական կարտոֆիլը Սոլանում տեսակի դասին է պատկանում: Այն արտադրում է մեծ քանակությամբ նյութեր` գլիկոալկալոիդներ, որի մեջ ամենավտանգավոր նյութը մասնավորապես սոլանինն է: Այս թույնը կարտոֆիլի համար պաշտպանիչ մեխանիզմ է ծառայում որդերից և ավելի շատ կա տերևներում, արմատներում, նաև պտուղներում: Եթե կարտոֆիլի վրա նկատում եք կանաչ հետքեր, ապա դա վկայում է նրա մասին, որ այնտեղ կա սոլանին: Շուկայում առկա կարտոֆիլը զգուշությամբ են աճեցնում, որպեսզի խուսափեն պտղում այս թույնի առկայությունից, այնուամենայնիվ հնարավոր է հանդիպեն մեծ քանակությամբ թույն պարունակող կարտոֆիլներր: Կարտոֆիլի սոլանին ուտելու հետևանքով գրանցվել են նաև մահվան դեպքեր : Չնայած կարտոֆիլը պատրաստելու ընթացքում թույնի քանակությունը նվազում է, այնուամենայնիվ յուրաքանչյուր կարտոֆիլ, որ ուտում եք, փոքր քանակությամբ թույն է փոխանցում ձեր օրգանիզմին:
6.Խաղողի պլազման
Սովորական խաղողը պինդ վիճակից կարելի է փոխել գազի` այն պահելով պլազմային միկրոալիքային վառարանում: Սակայն երբեմն կարող է վտանգավոր լինել բնական վիճակի փոփոխությունը, և միկրոալիքային վառարանը կարող է չդիմանալ այդ աճպարարությանը: Չնայած քիչ, բայց նաև կա Ձեր տունը հրդեհի մատնելու հավանականություն: Այնպես որ, մի փորձեք այս հնարը Ձեր տանը:
Փորձարկելը շատ հեշտ է: Վերցրեք խաղողի հատիկ, կտրեք դրա 90 տոկոսը, սակայն թողեք շերտերը կպած: Հանեք միկրոալիքային վառարանի պտտվող պնակը և տեղադրեք խաղողն ու թողեք վառարանում ոչ ավել, քան 10 վայրկյան: Մի քանի վայրկյանից խաղողի ներսի հեղուկը փոխակերպվում է գազի և խաղողի հատիկի երկու շերտերի միջև գտնվող գոլորշին դարձնում կարճ էլեկտրական լուսային շոու: Թափանցիկ ապակուց բաժակ շրջելով խաղողի հատիկի վրա` կարելի է մի քանի ակնթարթով երկարացնել պլազմայի առկայությունը:
5. Հաննիբալ լոլիկը
Ֆիջիի «հաննիբալ լոլիկը» իրականում սմբուկ է: Այն շատ նման է լոլիկի և օգտագործվել է Ֆիջիի բնիկների կողմից, ովքեր հաննիբալներ էին հազարավոր տարիներ շարունակ, որպեսզի ստեղծեն սոուս, որը հրաշալի կհամադրվեր մարդու մսի հետ: Բազմաթիվ ժամանակակից մարդիկ, ովքեր ճաշակել են մարդու միս և հավանել դրա համն ու փաստել դրա նմանությունը հորթի մսին, կարող են հրաշալիորեն համադրել այն մարինարայի սոուսով:
4. Նորաձև ձմերուկներ
Ձմերուկները ծագել են Հարավային Ամերիկայում և դրանց այսօրվա տարածումն աշխարհում վկայում է հին ժամանակների մեծ շղթայական առևտրական ճանապարհների մասին: Դեռևս փարավոնների գահակալման շրջանում այն լայնորեն սպառվում էր եգիպտացիների կողմից: Այն հասավ Չինաստան միչև 10-րդ դար և Եվրոպա 13-րդ դարում:
Ձմերուկը հեշտությամբ էր աճում իր հարմարվողականության շնորհիվ և ճապոնացիների` նորությունների նկատմամբ ախորժակի բնական թիրախը դարձավ: Ֆերմերները կարողացան դրանք ապակե արկղերի մեջ աճեցնելու ձևեր մշակել այնպես, որ դրանք քառակուսու կառուցվածքով աճեն` սառնարաններում հեշտ պահեստավորելու համար: Նույն մեթոդով կարողացել են նաև ստանալ բուրգերի տեսք ունեցող ձմերուկներ: Նույնիսկ ավելի արտասովոր է գումարի չափը, որը վճարում են այս գուրմանական «Densuke» ձմերուկների համար: Միայն Հոկայդո կղզում աճեցվող առաջին նմուշների ամեն տարվա բերքահավաքը հազարավոր դոլարների եկամուտ է բերում: Իսկ սովորական «Densuke» ձմերուկի միջին մանրածախ գինը 250$ Է:
3. Մանուշակագույն գազարներ
Ինչպես և ձմերուկը, գազարը նույնպես տարածվել է ամբողջ աշխարհում, սակայն այս դեպքում դժվար է նշել դրա բնօրրանը: Կարծիքներից մեկի համաձայն` այն առաջին անգամ աճեցվել է ժամանակակից Աղվանստանի տարածքում և այնուհետև տարածվել Եվրոպա Միջին արևելյան առևտրական ճանապարհներով: Իհարկե, դժվարությամբ կճանաչենք այս հնամենի գազարները, որոնք բավականին տարօրինակ տեսք ունեն` կա՛մ սպիտակ են, կա՛մ մանուշակագույն: Գերմանացի ֆերմերների շնորհիվ է, որ այժմյան նարնջագույն գազարները գոյություն ունեն: Մինչդեռ մեզնից շատերը նույնիսկ չեն էլ տեսել գազարներն այլ գույնով, քան նարնջագույնն է: Իրականում այսօր էլ բանջարեղենի բարձրակարգ խանութներում, առողջ սննդամթերքի խանութներում կարելի է գտնել այլ գույների գազարներ` հիմնականում բազմագույն փնջով, ներառված սպիտակ, դեղին, կարմիր, մանուշակագույն և նույնիսկ սև տեսակներ:
2. Սպանախ: Երկաթյա բանջարեղենը
Սպանախը բավականին վատ համբավ ունի: Շատերը, հատկապես երեխաները չեն սիրում այս բանջարեղենը: Օրինակ` Էլզի Սեգարը իր Պոպեյի կերպարի արտասովոր ուժը վերցրել է սպանախի հատկություններից: Պոպեյի մեծ ազդեցությությունը աշխարհով մեկ սպանախի սպառման գործում այնքան էլ հայտնի չէ, սակայն տարբեր համայնքներում կանգնեցվել է նրա արձանը: Իսկ Քաներ Ալենսի բանջարեղենը նույնիսկ սպառողին է ներկայացվում Պոպեյ բրենդով:
Ասվում է, որ Սեգարն ընտրել է սպանախը` հաշվի առնելով 1800-ականների մի սխալ ուսումնասիրություն, ըստ որի` սպանախի մեջ երկաթի պարունակությունը նշվել է տասնորդական սանդղակով: Սակայն այս պատմությունը հետագայում համարվել է ուղղակի լեգենդ և ավելացվել է մեկ այլ կարծիք, ըստ որի` Սեգարն ընտրել է սպանախը նրա մեջ վիտամին A-ի պարունակության համար: Սպանախը բավականին առողջարար է, սակայն շատերը եռացնում են այն օգտագործելուց առաջ, որը ոչնչացնում է նրա մեջ բազմաթիվ օգտակար նյութեր:
1. Աշխարհի ամենաչսիրված բանջարեղենները
Ցավոք, գիրանալու համար ամենավնասակար սննդամթերքը բանջարեղենն է:
ԱՄՆ նախագահ Ջ. Բուշը անքան էր ատում բրոկոլին, որ բոլոր լրատվական միջոցները թնդացին, երբ նա այն արգելեց Սպիտակ տանը: Բեծ Բրիտանիայում անցկացված հարցումները ցույց տվեցին, որ կանաչեղենից ամենաչսիրվածը նեխուրն է: Իսկ ամենաչսիրվածը կանաչեղենից աշխարհում շարունակում է մնալ բրյուսելյան կաղամբը:
Հնարավոր է, որ այս փոքրիկ կաղամբները շատ առողջարար են, սակայն նրանց դառնավուն համը շատ նրբաճաշակ մարդկանց ստիպում է հրաժարվել դրանցից: Դեռահաս պտուղներն ավելի մեղմ համ ունեն և հատուկ ձևով պատրաստելու դեպքում դրանց համը կարելի է ավելի բարելավել: Այնուամենայնիվ, կան մարդիկ` այս բանջարեղենի սիրահարները, ովքեր պնդում են, որ փոքրիկ պտուղներն ավելի քաղցր համ ունեն: Դրանք երկու մասի բաժանելով, արագ եռացնելով և այնուհետև անմիջապես սառը ջրի մեջ դնելով կարելի է ազատվել դրանց դառնությունից: Կարելի է նաև օգտագործել կիտրոնով և կարմիր քացախով, որոնք նույնպես մեղմացնում են դառը համը: