
1in.am-ը գրում է.
Դուբայի իշխանությունները հուլիսի 19-ին սկսում են «Քո քաշը ոսկի է» ակցիան, որի մասնակիցներն ավելորդ կիլոգրամները կորցնելիս որպես պարգև կստանան մաքուր ոսկի: Այս մասին հաղորդում է El-Bayan թերթը:
Ակցիան տեղի է ունենում բնակչության առողջացման և ավելորդ քաշի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում՝ Ռամադանի պասի ժամանակ: Ծրագիրը նախատեսված է 30 օրվա համար: Յուրաքանչյուր կիլոգրամի կորստի դիմաց մրցույթի գրանցված մասնակիցներին կտրվեն մեկական գրամ ոսկիներ: Իսկ մրցույթի վերջում 3 հաղթողները՝ նրանք, ովքեր ամենից շատ են քաշ գցել, կստանան մոտ 20 հազար դիրհամ (5.5 հազար դոլար) արժողությամբ ոսկյա սալիկներ:
Ծրագրին մասնակցելու կարևոր նախապայման է հանդիսանում քաշի «առողջ կորուստը»՝ ճիշտ սնունդը և մարմնամարզությունը՝ ոչ մի կոսմետիկ պրոցեդուրա, հատուկ սննդակարգ կամ վիրահատություն։