Ռասայական հողի վրա բռնությունները Ռուսաստանում ավելանում են

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանում ռասայական հողի վրա բռնությունները շարունակում են ավելանալ. ասվում է «Այլատյացության եւ արմատական ազգայնականության մասին»զեկույցում, որը պատրաստել է ռուսաստանյան «Սովա»տեղեկատվական վերլուծական կենտրոնը:

 Ըստ newsland.com-ի` զեկույցում նշվում է, որ տարվա սկզբից արդեն տուժել է 82 մարդ, 6-ը զոհվել են: Չեն դադարում հարձակումները Միջին Ասիայից եւ Կովկասից Ռուսաստան ներգաղթյալների վրա, սակայն այդ կատեգորիայի մարդկանց շրջանում էլ հենց տեղեկություններ հավաքելն ամենաբարդն է. մարդիկ վախենում են դիմել ոստիկանություն: Հաճախակի են դարձել դեպքերը, երբ դիմակավոր երիտասարդներ զենքով ներխուժում են անլեգալ միգրանտների կացարանները. ասվում է զեկույցում: 

«Դա հրեշավոր է, դրանք փորձեր են` փոխարինել իրավապահ մարմիններին, սակայն ավելի տհաճ է, որ դա աջակցություն է գտնում հասարակության շրջանում, սյուժեն կիրառվում է ԶԼՄ-ներում»,- ասում է զեկույցի համահեղինակ Վերա Ալպերովիչը:

Տեսանյութը և նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել