ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի տեքստի չհրապարակման առնչությամբ մտահոգությունը (նրանում կարող են լինել վտանգավոր կետեր ՀՀ-ի համար) Է.Շարմազանովը փորձել է փարատել, ասելով, թե «բոլորը պետք է գիտակցեն, որ իշխանությունները երբեք չեն ստորագրի մի փաստաթղթի տակ, որը չի բխի մեր երկրի շահերից՝ առաջարկելով ուշադիր հետեւել երկրի նախագահի ելույթներին, դրանցում ամեն ինչ պարզորոշ ասվում է» (ՀԱ): Խիստ տրամաբանական այս պատասխանը սակայն մի մեծ թերություն ունի՝ իսկ եթե ես ու բազմաթիվ ինձ նման անձինք վստահություն չենք տածում ՀՀ իշխանությունների և մասնավորապես ՀՀ նախագահի նկատմամբ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել