Ես
Սրանք խեղկատակներ են... Երեկ Հ1-ով մեկը ելույթ է ունենում նախարարության անունից ու ասում, թե տրանսպորտի 50 տոկոս թանկացումը գազի գնի հետ կապ չունի ու լրիվ մի ուրիշ օպերայից լրիվ ուրիշ երգ ա երգում....` բլաբլաբլա...
Սրանք` հաշվարկ բան... Չկա՞:
Ո՞ր դասարանն են ավարտել: Բա սաում էին` թանկացումները ի օգուտ ժողովրդի կանենք: Անգամ խոսել չգիտեն, խոսքը ձևակերպել չգիտեն..... Մենակ Հայաստանում ա է, որ թանկացումը ի օգուտ ժողովրդի է: Իմանամ օգուտս, վատ չի լինի....
Ես վստահ եմ, որ պիտի չնստել ոչ մի տրանսպորտ, չգնալ դպրոց ու աշխատանքի, բոյկոտել, մինչև խելքները գլուխները չհավաքեն:
Վերցրեցին անկապ միջին ու ավագ դպրոց սարքեցին: Երեխան տան կողքի դպրոցը թողած` եսիմ որ ջհանդամի ծերն է հասնում, փող ծախսում, ծնողի տեսադաշտից արհեստականորեն կտրվում... Արդեն մեծ հոգս էր: Մարդիկ չէին կարողանում տակից դուրս գալ, ստացվում էր` թերսնվելու հաշվին արեցին: Իմաստը ո՞րն էր: Ժողովրդի օգուտը էստեղ ո՞րն էր:
Հիմա էս արհեստական սարքած հոգսը պիտի 50 տոկոսով էլ արհեստականորեն մեծանա:
Դե գոնե դպրոցականներին անվճար տեղափոխեք, որ չտուժեն ձեր եփած կաշայի պատճառով:
Ասում էիք` դեպի ապահով Հայաստան: Ոնց որ թե հասե՞լ ենք: Թե՞ էլի բան ա պակասում ապահովության համար:
Թե ինչի՜ են բոլորը փախնում էս ապահով-ից,հեչ մտածե՞լ են:
Հաշվե՞լ են` դպրոցական էդ հիմար ռեֆորմը, որ ոչ ծնողին էր պետք, ոչ էլ երեխուն, ինչ նստեց ծնողի վրա: Բազմապատկե՞լ են էդ թիվը ընտանիքում եղած երեխեքի թվով: Ինչի՞ պիտի նեղություն քաշեն: Դրանց որի՞ լակոտն է երթուղայինով գնում դասի, որ ջոկեն:
Հիմա էն մասին, որ մի ստից աթոռ ունեցողը արդեն մեր հաշվին վարորդ էլ ունի, մեր հաշվին գազ ու բենզին էլ ունի....
Ես ինչի՞ պիտի հարկ վճարեմ, որ մի հզոր բանակ ձրիակերներ իմ նալոգների հաշվին ֆռֆռան...
Հը՞ն:
Ամառ է: Շաբաթ  - կիրակի մեր քաղաքում թե ինչքան պետական համարանիշներով մեքենաներ են ֆռֆռում...դաչա են եկել: Չարացած եմ, դրա համար չեմ նկարագրում, թե դրանց տիկնայք ու երեխեքը ոնց են տարբերվում սովորական մարդկանցից ու ոնց են իրենց երևակայում:
Ինչքա՞ն կարելի է ուրիշի փոխարեն ամաչել...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել