
Հարգելի նախագահ
2002թ. Պետական կարիքների անվան տակ քանդեցին իմ սեփական տունը 200քմ տարածքով Թումանյան 21/3 հասցեում սեփական հողի վրա և 64քմ տարածքով գործող սեփական սննդի օբյեկտը (առաջին շաուրմայանոցը): Մեր կամքին հակառակ (ահաբեկելով և այլ ճնշումներ կիրառելով) ստիպեցին արժեքից մի քանի անգամ ցածր գնի փոխհատուցման պայմանագիր ստորագրել: Պայմանագիր կնքեցին գործող օբյեկտի տարածքը փոխհատուցել 2 ամսվա ընթացքում՝ հատկացնել 60քմ տարածք Փոքր կենտրոնում սեփականացնելու իրավունքով: Պայմանագիրը միակողմ խախտելով` 1 տարի հետո հատկացրեցին տարածք Պուշկինի 43 շենքի դիմաց` համարյա մայթի վրա` լավ իմանալով, որ շենքի բնակչությունը խանգարելու է շին. աշխատանքներին: Ստանալով տարածքի բոլոր փաստաթղթերը (այդ ամենը դրամական արժեք ունեցող թղթեր են և անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել)` նախագծի հաստատման ժամանակ քաղաքապետը մերժեց` պատճառաբանելով ոչ նպատակահարմար լինելը և պատրաստակամություն հայտնեց նոր տարածք հատկացնելու մասին: 11 տարվա անհեթեթ դատական մի ատյանից մյուս ատյանը գործը անցել է անարդյունք: Առ այսօր սպասելով որևէ առաջարկի և չստանալով այն, դիմել էի դատարան` պետությունից (քանի որ պետական կարիքների համար է քանդվել) ստանալու փոխհատուցում պատճառված վնասների դիմաց: Կենտրոնի առաջին ատյանի դատարանը կայացրեց ապօրինի որոշում՝ մերժեց վնասի փոխհատուցման հայցը` հաշվի չառնելով իրական փաստերը և ապացույցները: Հիմք ընդունելով միայն գործի այն մասը, որ քաղաքապետարանը 60քմ տարածք հատկացրել է, անփութորեն, թե դիտավորյալ չի ընդգրկում գործի այն մասը, որ քաղաքապետարանը, ոչ նպատակահարմար գտնելով այդ տարածքը, պատրաստակամություն է հայտնել տարածքի նոր տարբերակ առաջարկելուն: Անօրինաբար այսօր ոչ միայն սեփական տարածքիս փոխհատուցումը չեմ ստացել, պայմանագրի պայմանների միակողմ խախտմամբ պատճառված վնասը չեմ ստացել, 11 տարվա դատական պրոցեսների բարոյական, ֆիզիկական, նյութական վնասների դիմաց ինձ պարտադրում են վճարել 600 000 դրամ տուրք և հասկացնում, որ բողոքարկելու դեպքում վճռաբեկ դատարանը նշանակելու է 850 000 դրամ տուրք:
Որպես երկրի նախագահ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը և հայցում Ձեր օգնությունը այս անօրինականությանը վերջ դնելու համար: Օրենքով ստանալ այն, ինչ պատկանում է ինձ: Պատժել այն կոռումպացված չինովնիկներին և նրանց աջակցողներին, որոնք հափշտակել են սեփական ունեցվածքս:
Հարգանքներով անվանի հետախույզների դուստր՝ Ղասաբյան Սրբուհի