Tert.am-ը գրում է.

Հայազգի 84-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը ԱՄՆ-ից վերադարձել է նրա մոտ` չնայած կորոնավիրուսի համավարակին: Այս մասին տեղեկացնում է «Էքսպրես Գազետա» պարբերականը:

Իմանալով ավիահաղորդակցության դադարեցման մասին Տատյանա Վլասովան թողել է իր բոլոր գործերը և շտապ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որպեսզի մինչև սահմանների փակվելը կարողանա հասնել Մոսկվա: Ինչպես պատմել է Վլասովայի և Ջիգարխանյանի որդին` Ստեփանը, իր մայրը հավաքվել է ընդամենը 3 ժամվա ընթացքում, որպեսզի հասնի Ջիգարխանյանի մոտ, որն արդեն դադարել է ճանաչել անգամ հարազատներին:

«Մայրիկը Ռուսաստան է գնացել երկու թեթև ճամպրուկներով, թողնելով տունն ու վաստակած ամբողջ ունեցվածքը: Մեկուկես ամիս առաջ նա ժամանակավորապես վերադարձել էր Լաս Վեգաս, որպեսզի լուծի մի քանի խնդիրներ կապված անշարժ գույքի և տնտեսության հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել