
Emedia.am-ը գրում է.
Ամերիկացին, ով 38 տարի համոզում էր կնոջը Harley Davidson գնել, զոհվել է վթարի հետևանքով՝ անցնելով ընդամենը 4,8 կմ: Այս մասին հայտնում է Star-Tribune-ը: Բարրի Սթրենգը Վայոմինգ նահանգի Կասպեր քաղաքից ամեն շաբաթ այցելում էր լեգենդար ապրանքանիշի տեղական խանութ: Արդյունքում՝ տղամարդու երազանքն իրականացավ, սակայն այդ գնումն իր կյանքում վերջինն էր: Հունիսին 59-ամյա Սթրենգը որոշել է գնել իր երազած մեքենան: Նա այցելել է Harley Davidson-ի սրահ, իսկ նրա կինը՝ մեկ այլ խանութ: Ամուսնինները պայմանավորվել են հանդիպել մոտական կազինոյի մոտ: Մոտոցիկլետով անցնելով սրահից մոտ 5 կիլոմետր՝ տղամարդը կորցրել է ղեկավարությունը և հարվածել քարշակին՝ կորցնելով նաև սաղավարտը: Սթրենգը տեղում մահացել է: Զոհվելու նախորդ օրը Սթրենգը հասցրել է ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրել երկար սպասված մոտոցիկլետի լուսանկարները:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ