Հայաստանում պետական մակարդակով հակառուսական տրանադրություններ են քարոզվում: Ո՞րն է նպատակը: Ինձ չի թվում, որ դա կապված է ԵՄ ասոցացման համապարփակ պայմանագիր կնքելու հետ: Նման պարագայում պետք է ճիշտ հակառակ քաղաքականությունը տարվեր, որպես նման քայլից առաջ փորձ արվեր հնարավորինս հանգստացնել Ռուսաստանի ղեկավարության կոշտ արձագանքները և գտնվեր որոշակի հավասարակշռություն պահելու հնարավորություն: Սակայն իրավիճակը ճիշտ հակառակն է: 

Կարծում եմ, որ իշխող խմբավորումը հող է նախապատրաստում Ղարաբաղը հանձնելու համար և դա մոտակա ամիսների խնդիր է: Որո՞նք են դրդապատճառները: Դա արդեն հոգեբանների խնդիրն է, սակայն Հայաստանի հանրությանը ներքաշվում է մի խաղի մեջ, որն հետագայում արդարացնելու է Ղարաբաղի առումը և որի համար նաև պատասխանատու են կրելու հանրության այդ ներկայացուցիչները, որոնք անգիտակից կերպով դրան մասնակից են լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել