Քիչ առաջ մեր բակով մի մարդ էր անցնում, ձեռքին շշեր ու պոլիէթիլենային տոպրակներով բեռնված պայուսակներ էին, դիտելուց պարզ էր դառնում, որ էս ամենը հանձնելու է չնչին գումարի դիմաց....Զարմանալի է, բայց երբ անցնում էր շենքի մոտով, շունս նրա վրա չհաչեց, այլ մոտեցավ նրան...նա էլ նստեց խոտերին, սևացած ու «կեղտոտ» ձեռքերը տարավ գրպանը, տոպրակի մեջ հաց էր փաթեթավորած, հանեց հացը, բացեց, մեջը նաև պանիր կար, բաժանեց հավասար մասերի ու մի մասը տվեց շանս, ասելով.«Երևի դու էլ ես չէ ինձ պես սոված......»,ասաց նա ու հացի մի մասը տվեց շանս...շարունակելով «Երեկ էլ ես էի սոված, մի մարդ ինձ հաց տվեց ու մեկ էլ 200 դրամ`որ էսօր հաց առնեմ....ինչպես նա ինձ սոված չթողեց, այնպես էլ ես չեմ քեզ սոված թողնի, կեր քոթո ջան, երևի դու էլ ես ինձ պես սոված....»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել