Маршрут 1033 Այո´, հայ հասարակությունը հասկանալով կատարվածի ամբողջ ողբերգությունը, ցավակցելով այն ընտանիքներին, որոնք կորցրեցին հարազատներին, միևնույն ժամանակ պահանջեցին ռուս իրավապահներից մարդկային և արդար վերաբերմունք հայ վարորդի նկատմամբ, ինչը վկայում է մեր հասարակությունում այս դեպքի հետ կապված օբյեկտիվ վերաբերմունքի մասին:
Երեկ հետևում էի ռուսական լրատվամիջոցներից մեկի հաղորդագրությանը, որտեղ ասվում էր, որ դեռևս հիվանդանոցում են գտնվում այս դեպքից տուժած Ռուսաստանի 12 քաղաքացի, որոնց վիճակը բավականին ծանր է: Համոզված եմ, այս մարդիկ նույնպես մեր աջակցության կարիքն ունեն, թեկուզ աղոթքի տեսքով: Եվ ուրեմն եկեք, աղոթենք այս 12 տուժածների կյանքի և առողջության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել