Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ցավալի և միևնույն ժամանակ զարհուրելի մի միջադեպ: Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ` Արման Եդոյանը ծեծել է փուչիկներ վաճառող երեխայի, ով ուշաթափվել է և ընկել գետնին: Ամենայն հավանականությամբ առևտրի վարչության պետը հորդորել է երեխային, որպեսզի նա այդտեղ փուչիկ չվաճառի, բայց երեխան հրաժարվել է կատարել պարոնի հրամանը, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի: Նախ ուզում եմ նշել, որ նման պաշտոն զբաղեցնող մարդուն հարիր չէ դուրս գալ փողոց և ամեն պատահած անօրինությանը նման ձևով արձագանքել: Երկրորդ հայտնի է նաև, որ երեխան երկկողմանի ծնողազուրկ է և ամենայն հավանականությամբ դա նրա գոյատևման միակ նախապայմանն է` փուչիկ վաճառել: Ես գնահատում եմ նման անհատականությունների, որոնք փող չեն մուրում, այլ ձգտում են իրենց օրվա հացի գումարը վաստակել սեփական քրտինքի շնորհիվ: Ասա այ վարչության պետ, թող Ձեր երկիրը կառուցեիք այնպես, որ մարդիկ ստիպված չլինեին փող վաստակել նման ձևով: Նա ևս զբաղեցնելով նման պաշտոն, պարտավոր էր իր ներդրումն ունենալ երկրի կայացման գործում ու այն, որ այդ երևույթը այդպես զայրացրել է իրեն, դրանում մեղավորներից մեկը հենց ինքն է: Երրորդն էլ չեմ կարծում, որ պարոնը չգիտեր, որ անչափահասին ծեծի ենթարկելու համար, մարդիկ ենթարկվում են քրեական պատասխանատվության ու պատկերացրեք այդ հղպացած պարոնի լկտությունը չափ ու սահման չի ճանաչել այդ պահին, նա ինչպես միշտ վստահ է եղել, որ "կպլստա" պատասխանատվությունից ինչպես միշտ, բայց արի ու տես, որ այդ պահին, Հանրապետության հրապարակում գտնված վաճառականները "թասիբով" են եղել և հասել են նրան, որ պարոնին բերման են ենթարկել:

Հ.Գ. Իհարկե ցավալի է երևույթը, երբ երկկողմանի ծնողազուրկ երեխան ստիպված է աշխատել սեփական գոյությունը պահպանելու համար և պետպաշտոնյաները փոխանակ համապատասխան միջոցներ ձեռնարկեն երևույթի տրամաբանական հանգուցալուծման համար բռնի ուժով փորձում են վերացնել այն: ԱՄՈԹ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել