Այսօր ՀՀ-ում ռուսաստանի դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցում էին նաեւ Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի դժբախտ պատահարում պատահականությամբ ողջ մնացած ու ռուսաստանի կենտրոնական լրատվամիջոցների ու պուտինյան ռեժիմի թիրախ դարձած ՀՀ քաղաքացի, Արցախի պատերազմի վետերան Հրաչյա Հարությունյանի կինը, քույրը եւ եղբայրը: Նրանցից փորձեցի ճշտել որդու մահվան մասին շրջանառվող իրարամերժ տեղեկությունը: Հրաչ Հարությունյանի քույրը եւ կինը ասացին, որ տղան զորակոչվել է բանակ համապատասխան բուժզզնությունն անցնելուց եւ միանգամայն առողջ գնահատվելուց հետո: «Մենք համարում ենք, որ մեր երեխան բանակում է ձեռք բերել իր մահացու հիվանդությունը: Ամեն դեպքում նա բանակ է գնացել առողջ եւ դա հաստատել են բժիշկները: Բանակից եկավ ահավոր գլխացավերով, հետո հայտանաբերեցին ուռուցք ու մեր երեխան մեր աչքի առաջ մի քանի ամսվա մեջ հանգավ»,- ասաց Հրաչ Հարությունյանի քույրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել