Ըստ Հրաչյա Հարությունյանի դեպքի մանրամասների՝ կամազը, որը տվել են նրան վարելու, ինքնասարք է եղել՝ հավաքված 3 տարբեր մեքենաներից, առանց արգելակների, առանց համարների և ամենակարևորը՝ հաշվառումից վաղուց դուրս եկած: Բայց, այ-այ-այ, ինչպիսի համընկնում՝ ֆիրման, որը նման մեքենայով հանձնարարել է բեռներ փոխարդել Հարությունյանին, ռուս իրավապահները «չեն գտնում»: Գոսդուման հավաքվել է՝ քննարկելու «օտարազգի» վարորդների հանդեպ օրենքների խստացման հարցը (հանձնել քննություն և ստանալ ռուսական վարորդական իրավունք) իսկ Մոսկվայում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ զոհվածների:

Ես ոչինչ չունեմ ասելու՝ դեպքը ողբերգություն է: Բայց ինչպես կարելի էր կռահել, նույնիսկ նման ողբերգությունն արդեն կատարյալ անասնության վերածված երկրում նույնպես պիտի անհամարժեքության հրավառության վերածվեր: Ի՞նչ կապ ունեն վարորդական իրավունքները՝ առավել ևս «օտարազգիների», եթե մեքենան արգելակներ չունի և հավաքված է 3 կտոր տարբեր մեքենաներից, իսկ ձեր երկրի ֆիրման նման մեքենան տալիս է քշելու, իսկ ձեր երկրի ոստիկանությունը մի տարվա ընթացքում չի կարողանում այդ մեքենան նկատել ու տուգանել «անհայտ կորած» ֆիրման:

Իսկ սգո օրվա մասին ուղղակի խոսքեր չունեմ: Վստահ եմ օրը մեջ ռուս ալկաշների վթարներից տասնյակ մարդիկ են զոհվում Ռուսաստանում, բայց սգո օրեր չեն նկատվում, ոչ էլ «ռուսազգիների» վարորդական իրավունքներն ասենք եվրոպականով փոխարինելու օրինագծեր: Մի հատ ձեր երկրի բարդակը վերացրեք, որտեղ պեդոֆիլիայի, սպանությունների, անչափահասների ու կանանց թրաֆիքինգի, մարմնավաճառության մասշտաբները շուտով Գինեսի գիրք են գնալու, հետո նոր «օտարազգի» վարորդին անարգելակ մեքենա պարտադրած ձեր տեղական անասունների մեղքերը սարքեք ազգամիջյան թշնամության հրահրման սիմվոլ ու լվացեք ձեր ազգի, առանց այն էլ սովետի լվացքից ուշքի չեկած ուղեղները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել