Րոպեներ անց կմեկնարկի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև կազմակերպվող բողոքի ցույցն ընդդեմ Մոսկվայում վթարի ենթարկված Հրաչյա Հարությունյանի ստորացումների: Այս պահին դեսպանատան առջև հավաքված են լրագրողներ և մի քանի ֆեյսբուքյան ակտիվիստ, ովքեր ՌԴ իշխանություններից պահանջում են դադարեցնել նման վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ:
Ակցիայի կազմակերպիչ ազգությամբ եզդի Բորիս Մուրազին ասաց, որ տրամադրված են խաղաղ ցույց անցկացնել և բողոքն արտահայտելու են խաղաղ ճանապարհով: Նա նշեց, որ կոչեր եղել են լոլիկներ նետել դեսպանատան ուղղությամբ, բայց դրանք մերժվել են անմիջապես:
Տեղում են նաև ոստիկանության աշխատակիցները, ովքեր հսկելու են ցույցի ողջ ընթացքը:


Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10201091208338429&set=a.10201091107175900.1073741829.1115303076&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



