
Մեր փառապանծ ԱԳՆ-ը վերջապես ցույց տվեց, որ ինքը դեռ չի փակվել ու գոյություն ունի: ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում նման հայտարարություն է դրվել.
«Մոսկվայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար։ Հ.Հարությունյանը այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ, քննիչների փոխանցմամբ, հագուստի կարիք չկա։ Նոր զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք։»
Դե արի ու մի ասա, տո այ ձրիակերներ, այ պետբյուջեի տիզեր, այ հարկատուների փողերը փոշիացնողներ, ձեր արած գործի անունն ի՞նչ ա, եթե ավտովթարը եղել է դեռ ամսի 13-ին, երեկ մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացին կանացի խալաթով է դատարան բերվել, իսկ ձեզանից ձեն դուրս ա գալիս միայն այսօր, այն էլ ֆեյսբուքով:
Բացատրեք ինձ՝ նվաստիս, թե էն մեր ռուսերեն չիմացող Ռուսաստանուրմ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, բացի Տաշիր մրցանակաբաշխության ժամանակ ռուսաց լեզի պիրուետներով զարմացնելը, էլ ի՞նչ գործ ա անում:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ եռուզեռի մեջ կլիներ օրինակ ԱՄՆ-ը դեսպանը, եթե ԱՄՆ քաղաքացու մատով կպնեին, իսկ մերոնց ի՞նչ, վեջները չի:
Հասկացեք ախր, էդ մարդը Ձեր ներկայացարած երկրի լիիրավ քաղաքացի ա, էդ մարդը ազատամարտիկ ա, էդ մարդը հեշտ կյանքից չի եկել հասել Ռուսաստան ու խափանված կամազ քշել օրը 20 ժամ, իսկ դուք նստած եք Ձեր տաքուկ օֆիսներում ու մենակ Աստված գիտի թե ի՞նչ եք անում և ինչ գործառույթներ եք իրականացնում: