Անցած երեկոյից սկսած շուրջս ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում: Այս օրերին ես Մոսկվայում եմ և երեկ սուպերմարկետում գնումներ կատարելիս ռուս պառավները փնթփնթում էին և անեծքներ շաղ տալիս: Անկեղծ ասած չհասկացա, թե ինչ է կատարվում, մտածեցի, որ այդ դժգոհությունները այլ անձի են ուղղված: Այսօր արդեն բաց տեքստով գոռգոռում էին` եկել եք մեր երկիր, մեր հացը ուտում եք, մեր օդը շնչում եք, հիմա էլ մեր ռուսներին եք սպանում...
Այդպիսի իդիոտական բառակույտեր երբեք չէի լսել: Իսկ ինձ միշտ թվում էր, թե թամբալ և ալկաշ ռուս հանրությունը մոմ է վառում, որ հայերը այստեղ են ապրում: Մի պահ պատկերացրեք, որ հայերը լքեն Ռուսաստանը` բոլոր շինհրապարակները անապատի կվերածվեն, իսկապես առանց նրանց գործը գլուխ չի գա, բոլոր երթուղիները կվերածվեն դատարկ տարածության, որովհետև երթուղայինների վարորդների 80 տոկոսը հայեր են, և, վերջապես, ռուս կանայք կմնան առանց նորմալ սեքսի: ՈՒղղակի անհնար է նկարագրել այն հսկայական դերակատարությունը, որ հայերը ունեն Ռուսաստանի կյանքում...
Հետաքրքիր է, եթե վերոնշյալ վարորդը ռուս լիներ` նրանք իրենք իրենց խարակիրի էին անելու? Թե հերթական առիթն էր` վերեվից նայելու, իշխող ազգի փուչ սիմվոլիկան և սեփական անասնական էությունը ցույց տալու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել