
Times.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը, մասնավորապես, հուլիսի 16-ից արագաչափ սարքեր են գործարկվելու «Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35-րդ կմ-ում Մեծամոր քաղաքի վարչական տարածք, երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է, «Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 46.7-րդ կմ-ում Սարդարապատ գյուղի վարչական տարածք, երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, ինչպես նաեւ «Հ-15 Արմավիր–Արգավանդ-Մարգարա» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում Հայկավան գյուղի վարչական տարածք, երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ