
1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում օդի ջերմաստիճանը բարձրացել է՝ ըստ Ցելսիուսի հասնելով 41-ի, ինչի պատճառով մեծացել է սրտի և ուղեղի կաթվածների թիվը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Մանհեթենի սրտաբանության կենտրոնի հաղորդագրությունը:
Հաղորդագրության համաձայն՝ սրտանոթային հիվանդությունների թիվը մեծացել է շուրջ երկու անգամ: Նախօրեին, օրվա առաջին կեսին, քաղաքային կլինիկաներ են տեղափոխվել 162 հիվանդ՝ ուղեղի կաթված ախտանիշով, և 90 մարդ՝ սրտի կաթված ախտանիշով: Բժիշկները չեն կարողացել փրկել 21 մարդու կյանք:
Բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել տանից դուրս գալուց, կրել ակնոց և գլխարկներ:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ի արևելյան ափին շոգը կպահպանվի առնվազն մինչև օգոստոսի կեսը: Դրա հետ մեկտեղ սպասվում է մթնոլորտային ճնշման տատանում, ինչը մեծացնում է ատլանտյան փոթորիկների սպառնալիքը: