Lragir.am-ը գրում է.

«Հաբլ» աստղադիտակի օգնությամբ հայտնաբերվել է Նեպտունի 14-րդ արբանյակը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մասնագետների գնահատականներով խոսքը ոչ մեծ տիեզերական մարմնի մասին է, որի տրամագիծը 20 կիլոմետր է: Փոքր չափերի պատճառով էլ մինչ այժմ չէր հաջողվել հայտնաբերել այն:

 Նոր երկնային մարմինը ՆԱՍԱ-ի մասնագետներն անվանել են S/2004 N1: Հետաքրքիր է, որ 1989 թվականին մոլորակի կողքով անցած «Վոյաջեր-2» սարքը նույնպես չէր ֆիքսել արբանյակը, որի ուղեծիրը մոլորակից մոտ 100 հազար կիլոմետրի վրա է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել