Shamshyan.com-ը գրում է.

Իտալիայի ոստիկանությունը ռուս գործընկերներին հայտնել է, որ իրենց հաջողվել է բացահայտել Դեդ Հասանի սպանության կազմակերպիչներին: Իտալացի ոստիկանները վերծանել են երկու քրեական կլանների պարագլուխների` Տարիել Օնիանիի ու Մեհրաբ Ջանգվելաձեի (Մերաբ Սուխումսկի) հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը: Նրա մահից մեկ օր առաջ նրանք խոսել են Դեդ Հասանին «ոչնչացնելու» մասին:

Պարզվել է, որ Իտալիայի ոստիկանները վերջին մի քանի տարիների ընթացքում իրենց երկրում գտնվելու ընթացքում գաղտնալսել են Մեհրաբ Սուխումսկու հեռախոսային խոսակցությունները: Մասնավորապես նրանք տիրապետում են Իտալիայում անցկացված տարբեր «սխոդկաների» ձայնագրություններին: Հիմնականում այս առիթների նպատակով «օրենքով գողը» տարբեր բանկետային սրահներ է վարձակալել Հռոմում կամ Միլանում:

Այս միջոցառումների ժամանակ անազատությունից հեռախոսակապով գողերին է միացել է նաև Տարիել Օնիանին` Տարոն: Այսպիսով, 2012 թ-ի սեպտեմբերի 18-ին Հռոմում կայացած «սխոդկայի» ժամանակ Մեհրաբի կողմնակից «օրենքով գողերը» քննարկել են Դեդ Հասանի կլանի հետ մղվող «պատերազմի» քայլերը:

Իտալիայի ոստիկանության տվյալներով հենց այս ժամանակ է կայացել վերը նշված հեռախոսազրույցը: Ջանգվելաձեն Օնիանիին հայտնել է, որ «օրինականները» կորոշեն՝ ինչպես վարվել Ուսոյանի հետ: Տարոն այդ ժամանակ ասել է` «Ուսոյանին ոչնչացրեք ու բոլոր հարցերը կլուծվեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել