1in.am-ը գրում է.

Ուելսի արքայազն Չարլզի կինը՝ Քորնուելի դքսուհի Կամիլա Փարքերը, կարծում է, որ արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի առաջնեկը լույս աշխարհ կգա այս շաբաթ: 

«Մենք բոլորս սպասում ենք հեռախոսազանգի: Մենք հուսով ենք՝ շաբաթվա վերջին նա լույս աշխարհ կգա»,- հայտարարել է Կամիլլան Սենտ-Օսթլ քաղաքի մանկական հիվանդանոց այցի ժամանակ: 

Այդպիսով Կամիլլան, որն արդեն ունի 5 թոռ, այս անգամ կդառնա խորթ տատ, քանի որ արքայազն Հարրիի ու Ուիլյամի խորթ մայրն է՝ գրում է NEWSru.com-ը: 

Ընդ որում՝ նա ծնվել է հուլիսի 17-ին, և ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ հենց այդ օրը կարող է ծնվել Քեյթի առաջնեկը: 

Այս մասին պաշտոնապես պետք է հաստատվի Քենինգսթոնյան պալատից՝ Քեմբրիջի դքսի ու դքսուհու մայրաքաղաքային նստավայրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել