1in.am-ը գրում է.

Kicker-ը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ Գերմանիայի առաջնության իսկական հայտնությունը: Այդ մասին վկայում են «Բորուսիա»-ի առաջին երկու ստուգողական հանդիպումները:

«Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հարմարվել է «Բորուսիա»-ի խաղին: Ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը զարմացած է, թե որքան արագ Մխիթարյանը ինտեգրվեց կոլեկտիվին և ակումբի խաղային սխեմային:

«Բուրսասպոր»-ի դեմ հանդիպումը ցույց տվեց, որ Հենրիխն ավելի է արագացրել «Բորուսիա»-ի` առանց այդ էլ արագ խաղը: Մխիթարյանը հիանալի համագործակցում էր Օբամեյանգի եւ Լևանդովսկու հետ: 

«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիացած է եղել Մխիթարյանի գործողություններով աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Իտալիա խաղում: Մասնագետի կարծիքով` նպատակահարմար կլինի, եթե Հենրիխը հանդես գա հարձակող կիսապաշտպանի դիրքում:

Մխիթարյանը հետաքրքրասեր է և ուշադիր: Մայրենիից բացի, գիտի ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել