Իսկ գիտե՞ք, որ...Doctors.am-ը գրում է.

Հնուց ի վեր կոճապղպեղն օգտագործվում է աշխարհի բազում խոհանոցներում: Ճապոնացիներն օգտագործում են մարինացված կոճապղպեղը՝ որպես սուշիի և այլ ազգային ճաշատեսակների բաղադրամաս: Հնդկաստանում կոճապղպեղն ավելացնում են գործնականում բոլոր ուտեստներին՝ այն խառնելով այլ կծու համեմունքների հետ: Սա օգնում է բնիկներին պաշտպանվել աղտից և շոգից (կծու համեմունքները ոչնչացնում են բակտերիաներն ու ախտածին միկրոօրգանիզմները): Ցարական Ռուսաստանում նույնպես կոճապղպեղը մեծ մասսայականություն էր վայելում:

Այսպիսով, կոճապղպեղ սիրելու թոփ 14 պատճառ`

1. Կոճապղպեղով համեմված սնունդը հեշտ է մարսվում,  ստանում է համեղ, թեթևակի կծու համ,

2. Այն դրական է ազդում մեր մարսողական համակարգի վրա. լավացնում է ստամոքսահյութի սեկրեցիան, պաշտպանում մարսողության խանգարումներից, գղտոցից, կանխարգելում ստամոքսի խոցային հիվանդության առաջացումը,

3. Կոճապղպեղը հնուց օգտագործվում է լուծի դադարեցման, փքվածության անցկացման, սնկով թունավորման դեպքում՝ օրգանիզմի մաքրման համար,

4. Մեղմացնում է դաշտանային ցավերը,

5. Այն լավացնում է արյան շրջանառությունը, հիշողությունն ու սովորելու ունակությունը,

6. Ամրացնում է անոթների պատերը, նպաստում է աթերոսկլերոզի բուժմանը,

7. Կոճապղպեղը թարմացնում է շնչառությունը և ազատում բերանի խոռոչի խնդիրներից,

8. Օժտված է թեթև գրգռող ազդեցությամբ. բարձրացնում է արգանդի տոնուսը և պոտենցիան, ուժեղացնում սեռական հակումը, օգնում անպտղության բուժման խնդրում,

9. Կոճապղպեղն արագացնում է թերմոգենեզը, մեծացնում կալորիաների ծախսման արագությունը,

10. Կարող է նպաստել  ցավի թուլացմանը ռևմատիզմի, արթրիտների և արթրոզների ժամանակ,

11. Պակասեցնում է  խոլեստերինի քանակն արյան մեջ,

12. Փրկում է խիթերից (երիկամային, աղիքային, լեղային),

13. Կոճապղպեղն արդյունավետ բնական միջոց է մաշկի բորբոքումների և ալերգիայի դրսևորումների դեմ,

14. Ունի մի շարք բուժիչ հատկություններ.

- սպազմոլիտիկ,
- բակտերիցիդ,
- ցավազրկող,
- լեղամուղ,
- ապաքինող,
- հակաբորբոքային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել