Tert.am-ը գրում է.

Հունաստանի պետական և մասնավոր հատվածի առաջատար ADEDY և GSEE արհմիություններն այսօր համընդհանուր գործադուլ են անցկացնում։ Այն կապված է խորհրդարանում կառավարական օրինագծերի փաթեթի քննարկման հետ, որը ենթադրում է պետական ոլորտի հազարավոր աշխատողների աշխատանքից ազատում, գրում է РИА Новости-ն։

Չեն աշխատի բժիշկները, համայնքային ծառայողները և ոստիկանությունը, դասախոսները, տրանսպորտային ոլորտի աշխատակիցները, չեն մեկնի գնացքները։ Գործադուլի օրը կհետաձգվի գնացքների մեկնումը մինչ օդանավակայան. հասնել այնտեղ հնարավոր կլինի ավտոբուսներով։ Ավիահաղորդակցությունը կդադարեցվի 4 ժամով՝ ժամը 12։00-ից մինչև 16։00-ը գործադուլ կանեն քաղավիացիայի աշխատակիցները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել