1in.am-ը գրում է.

Կալիֆոռնիայի գերագույն դատարանը մերժել է միասեռ ամուսնությունները գրանցելու արգելքի վերականգնման բողոքարկումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Բողոքարկումը ներկայացվել էր հունիսի 30-ին՝միասեռ ամուսնությունների հակառակորդների կողմից այն բանից հետո, երբ Կալիֆոռնիայում թույլ է տրվել դրանց գրանցումը:

Գերագույն դատարանը իր որոշումը բացատրում է նրանով, որ նահանգային իշխանությունները չեն պատրաստվում Կալիֆոռնիայի սահմանադրության մեջ ուղղումներ ներառել, որոնք կարգելեն միասեռական զույգերին օրինականացնել իրենց հարաբերությունները:

Այս կապակցությամբ Կալիֆոռնիայի օրենսդրությունը մի քանի անգամ փոփոխվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել