Galatv.am-ը գրում է.

Կարիես, լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտ, բորբոքում և ցավ, ատամների շարժունություն: Այս վիճակները այնպես են տարածված, որ թվում է, թե ծնվում ենք դրանց հետ այնպես, ինչպես տարածված է այն լեգենդը, թե բերանի խոռոչի հիվանդությունների զարգացմանը գլխավորապես նպաստում է ժառանգականությունը և գենետիկան: Սակայն դա այդպես չէ: Ժառանգականությունը որոշում է միայն ատամի և լնդերի կառուցվածը, սակայն դրա դերը կարիեսի և լնդերի հիվանդությունների զարգացման մեջ այդքան էլ մեծ չէ: 

Եվրոպայի շատ երկրներում այս հիվանդությունների տարածվածությունը շատ ավելի ցածր է, քան Հայաստանում: Դա կախված է կանխարգելման բարձր աստիճանից և ատամների շարունակական ու ճիշտ խնամքից: Շատերը կարծում են, որ առաջներում մարդիկ ատամները չէին լվանում: Մարդկության զարգացման պատմության բոլոր ժամանակներում ատամների առողջությունը կապված է եղել բերանի խոռոչի հիգիենայի հետ, որը կարիեսի կանխարգելման հիմնական միջոցն է: Առաջին ատամի փոշիները պատրաստվել են հին Եգիպտոսում 5000-3000 մ.թ.ա., իսկ մածուկները` XVIII դարի վերջում` Եվրոպայում:

Ատամների պահպանման միջոցների կատարելագործումը պայմանավորվեց մարդկանց սննդի լուրջ փոփոխություններով: Մարդիկ սկսեցին ընդունել փափուկ և մշակված սնունդ, քաղցրավենիք: Բանն այն է, որ քաղցրավենիքը, որը բերանի խոռոչում տրոհվում է մինչև շաքարը, վնասակար բակտերիաների համար հանդիսանում է հիմնական սննդի միջոց, որոնց բազմացումը բերում է կարիեսի ու լնդախտի: Ամեն սննդի ընդունումից հետո դրա մնացորդները մնում են ատամների վրա և ապահովում են բակտերիաների զարգացման համար բարենպաստ միջավայր, որը քայքայում է ատամներն ու լնդերը:

Ինչպես է զարգանում կարիեսը


Վատ հետևելու շնորհիվ բակտերիաները արագ բազմանում և առաջացնում են ատամնափառ` անջատելով մեծ քանակությամբ թթուներ և թույներ: Եթե ատամնափառը չմաքրվի, դրանք ակտիվորեն կբազմանան: Չհետևելու արդյունքում փառը դառնում է ավելի հաստ և պինդ` առաջացնելով հասուն ատամնափառ: Թթուն դանդաղ սկսում է լուծել էմալը փառի հպման տեղում: Այսպես է սկսվում կարիեսը` ատամի կարծր հյուսվածքների քայքայումը, որը բերում է խոռոչի առաջացմանը:

Ինչի կարող է հանգեցնել չբուժված կարիեսը

Կարիեսի չբուժման դեպքում վնասակար բակտերիաները արագորեն քայքայում են կարծր հյուսվածքները և ներթափանցում ատամի կակղանը: Զարգանում է պուլպիտ (կակղանի բորբոքում): Ախտահարված կակղանի միջոցով նրանք կարող են ներթափանցել պերիոդոնտ և առաջացնել դրա բորբոքումը (պերիոդոնտիտ), որի բուժումը բավականին լուրջ և բարդ խնդիր է: Բացի այդ բակտերիաները և դրանց տոքսինները կարող են անցնել արյունատար անոթներով և զարգացնել այս կամ այն խրոնիկ հիվանդություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել