1in.am-ը գրում է.

Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն Twitter-ում տեղադրել է իր ութ ամսական երեխայի լուսանկարը: 

Լուսանկարում Միլանը հանգիստ դիրքով պառկած է ինքնաթիռի բիզնես-դասի բազկաթոռին: Պետք է ասել, որ Միլանը սովոր է թռիչքներին, քանի որ ծնողների հետ ճանապարհորդում է աշխարհով մեկ:

Միևնույն ժամանակ, Շակիրան որոշել է հետ չմնալ Ժերարից և տեղադրել է ոչ պակաս գեղեցիկ լուսանկար, որտեղ իր երեխայի հայրը կանգնած է որդուն գրկած ու վայելում է այն ժամանակը, որն անցկացնում է սիրելի կնոջ ու երեխայի հետ:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել