
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Մեր տեղեկություններով, «Նաիրիտի» շուրջ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցություններն ըստ էության դադարեցվել են անորոշ ժամանակով, և կարող են վերսկսվել ամենաշատը աշնան երկրորդ կեսին, եթե, իհարկե, վերսկսվեն։ Նշենք, որ «Նաիրիտի» շուրջ բանակցությունները գնում են արդեն մոտ մեկ տարի։ ՀՀ կառավարությունն այն ուզում է փոխանցել պոտենցիալ ներդրողին՝ ձեռնարկության ունեցած պարտքերով հանդերձ, սակայն տվյալ դեպքում «Ռոսնեֆտը» ցանկանում է այն ձեռք բերել առանց պարտքերի։
Եվ ահա այս հարցի շուրջ է, որ կողմերը ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել