1in.am-ը գրում է.

Բացահայտվել է Մայքլ Ջեքսոնի՝ բեմի վրա որոշակի անկյան տակ կանգնելու գաղտնիքը։ Պարզվում է՝ Մայքլն ինքն է դրա համար հատուկ կոշիկներ հորինել: Արտաքին տեսքից դրանք սովորական, միայն մի փոքր բարձրակրունկ կոշիկներ են: Դրանց մեջ եռանկյունաձև կտրվածք կա՝ ֆիքսատորով: Անհրաժեշտության դեպքում նշված տեղում բեմի հատակից դուրս եկած կապիչները մտնում էին կրունկի մեջ: Դրանց օգնությամբ կոշիկներն, ասես, գամվում էին միևնույն տեղում և թույլ էին տալիս ճկվել թեկուզ մինչև հատակ:

Այս մասին հաղորդում է Mirfaktov-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել